Ինչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները, և արդյոք Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

Ինչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները, և արդյոք Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին

23:14 04.03.2024

Ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները և ինչի՞ շուրջ են Մյունխենում բանակցել և պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս խանդանյանը։

«2023 թվականի երկրորդ կեսը բանակցությունների տեսանկյունից պասիվ էր, և երբ չկան բանակցություններ, միշտ մեր պարագայում, մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաշվի առնելով, մեծանում է լարվածության վտանգը, բայց Մյունխենի բանակցությունները, որոնց հաջորդեցին արտգործանախարարների բեռլինյան բանակցությունները, շատ կարևոր են առնվազն բանակցությունների շարունակականությունը ապահովելու տրամաբանությամբ:

Ինչ վերաբերում է բանակցային բովանդակությանը, ըստ էության, երկրների առաջնորդների միջև տեղի ունեցած բանակցություններում քննարկվել են կրկին այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ պետք է կառուցվի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը: Ըստ էության, վերահաստատվել են այն սկզբունքները, որոնց շուրջ բանակցում են, իսկ արդեն արգործնախարարների մակարդակով բուն փաստաթղթի վերաբերյալ մտքեր են փոխանակվել»,-ասել է Սարգիս Խանդանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

10:11 27.04.2024

Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ […] ...

ՌՈ-ն միջոցներ է ձեռնարկում Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային մասնակցած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՊՆ

08:03 27.04.2024

ՌՈ-ն միջոցներ է ձեռնարկում Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային մասնակցած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՊՆ

Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական […] ...

Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:31 26.04.2024

Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 24/2-28 շենքեր, Հր.Քոչարի փ. 23 27-27Ա շենքեր, թիվ 11 պոլիկլինիկա, Գրիգոր Արծրունու փ. 70/1-88 շենքեր, Նոր Արեշ 35փ. 28-69; 37փ. 27-72; 39փ. 1-38 առանձնատներ, Արմավիրի մարզ` 11։00-17:00 Արևադաշտ, Արտամետ […] ...

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

22:09 26.04.2024

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

Այսօր Աղդամում կայացել է  «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […] ...

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

21:52 26.04.2024

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի որոշմամբ հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։ Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական  դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ […] ...

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

19:06 26.04.2024

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Ապրիլի 26-ին Դոհայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների հետ […] ...

BACK_TO_TOP