Արագ սննդի 100 տարեկան սիրահարը կիսվել է երկար կյանքի գաղտնիքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Արագ սննդի 100 տարեկան սիրահարը կիսվել է երկար կյանքի գաղտնիքով

22:59 16.03.2024

100-ամյա բրիտանուհին խոսել է իր համային նախասիրությունների մասին և անվանել մի մթերք, որն օգնել է իրեն ապրել մինչև խոր ծերություն։ Այս մասին հայտնում է Metro-ն։

Վիոլետ Օսբորնն իրեն անվանում է KFC-ի երկրպագու։ Նա առաջին անգամ փորձեց արագ սնունդ միայն 50 տարեկանում, բայց արագ լրացրեց կորցրած ժամանակը: Նույնիսկ իր 100-ամյակի տոնակատարության ժամանակ տորթի փոխարեն նախընտրել է KFC-ից պատրաստված ուտեստը։ Այնուամենայնիվ, Օսբորնն ասել է, որ իր երկար կյանքի գաղտնիքը արագ սննդի հանդեպ սերը չէ։ Նա ասել է, որ ապրել է 100 տարի՝ ամեն օր մի բաժակ կաթ խմելով:

Օսբորնը ծնվել է հինգ երեխաների ընտանիքում։ Երբ նա մեծացել է, աշխատանքի է ընդունվել սղոցարանում, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Հորասին, ում հետ հետագայում երեխաներ  է ունեցել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կինն ապրում էր Լոնդոնում և պատրաստում զինամթերքի պահեստավորման տուփեր, ինչպես նաև վարում էր բեռնատար՝ օգնելով մատակարարել ռազմաճակատ ուղարկելու համար անհրաժեշտ պարագաները։ Պատերազմի ավարտից հետո նա աշխատել է թերթի կրպակում, այնուհետև տեղափոխվել է Սաութհեմփթոն, Հեմփշիր, որտեղ ապրել է 37 տարի։

Ինչպես նշել է հոբելյարի դուստրը, նա միշտ սիրել է մարդկանց հետ շփվել։ Նրա խոսքով՝ Օսբորնը պարբերաբար կանգ է առնում քաղաքում զբոսանքների ժամանակ՝ զրուցելու անցորդների հետ։

«Նա ոսկե սիրտ ունի, և մենք ցանկանում ենք, որ նա իմանա, թե որքան ենք մենք բոլորս սիրում և գնահատում նրան», – ասել է Օսբորնի դուստրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

09:45 11.07.2025

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

Սերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

09:31 11.07.2025

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

Համաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

09:00 11.07.2025

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

BACK_TO_TOP