Աշխարհում մոբայլ սարքերի վրա գրոհների թիվը 2023-ին աճել է 52%-ով. «Կասպերսկի» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Աշխարհում մոբայլ սարքերի վրա գրոհների թիվը 2023-ին աճել է 52%-ով. «Կասպերսկի»

11:18 12.03.2024

Երևան, 12 մարտի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: «Կասպերսկի» ընկերության փորձագետները վերլուծել են 2023-ի մոբայլ սպառնալիքների լանդշաֆտը և եկել այն եզրակացության, որ մոբայլ սարքերի անվտանգության սպառնալիքների աճող տարածվածությունն ուղեկցվում է վնասաբեր մոբայլ գործիքների և տեխնոլոգիաների զարգացմամբ: Ընկերության փորձագետների կարծիքով՝ գրոհների թվի աճի նկատելի միտում է նկատվում. 2023-ին նման գրոհների թիվը հասել է 33 790 599-ի, ինչը զգալի՝ գրեթե 52% աճ է 2022-ին գրանցված 22 255 956 գրոհի համեմատ:
Մոբայլ սարքերի համար ամենատարածված սպառնալիքը եղել է գովազդային ԾԱ-ն՝ ծրագրային ապահովման մի տեսակ, որը ցուցադրում է անցանկալի (և երբեմն նյարդայնացնող) լողացող գովազդներ, որոնք կազմում են հայտնաբերված բոլոր սպառնալիքների 40,8%-ը: Ինչ վերաբերում է բանկային տրոյացիներին, ապա նման չարամիտ ծրագրերի տեղադրման փաթեթների քանակը նվազել է մինչև 153 682՝ նախորդ տարվա կտրուկ աճից հետո, երբ այդ ցուցանիշը կրկնապատկվել էր: Միևնույն ժամանակ, մոբայլ բանկերների օգտագործմամբ գրոհների թիվը մնացել է գրեթե նույն մակարդակի վրա։
«Կասպերսկի»-ն հայտնում է, որ կիբեռհանցագործները հաճախ բջջային սպառնալիքներ են տարածում հավելվածների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական խանութների միջոցով: 2023-ին ընկերության փորձագետները հայտնաբերել են բազմաթիվ վնասաբեր հավելվածներ, որոնք թափանցում են Google Play։ 2023-ին քողարկման ամենատարածված տեսակներից մեկը կեղծ ներդրումային հավելվածներն էին, որոնք օգտագործում էին սոցիալական ինժեներիայի մարտավարությունն՝ օգտատերերի անձնական տվյալները, առաջին հերթին հեռախոսահամարներն ու լրիվ անունները կորզելու համար։ Դրանք հետագայում ավելացվում էին հեռախոսային խարդախության համար օգտագործվող տվյալների բազաներում: Դիտարկված գրոհների մյուս տարածված ուղղությունը WhatsApp-ի և Telegram-ի վնասաբեր մոդերն էին, որոնք նախատեսված էին օգտատերերի տվյալները գողանալու համար:
«2023-ի ընթացքում Android-ի համար վնասաբեր ծրագրերի ակտիվության աճը նշանավորում է տագնապալի տեղաշարժ հարաբերական հանգստի ժամանակահատվածից հետո: Տարեվերջին հասնելով մակարդակների, որոնք հիշեցնում են 2021-ի սկիզբը, այս աճն ընդգծում է այն նշանակալի սպառնալիքը, որին բախվում են օգտատերերը: Սա վառ հիշեցում է զգոնության պահպանման կարևորության և զարգացող կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար անվտանգության հուսալի միջոցների ներդրման մասին»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության մոբայլ անվտանգության փորձագետ Անտոն Կիվվան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP