11:43 12.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից 63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
2023թ․ մարտի 8-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին ոստիկանություն է ներկայացրել տարբեր ավտոմեքենաների կողային հայելիներ և հայտնել, որ դրանք գողացել է իր որդին: Օրեր անց նույն կինը ցուցմունք է տվել այն մասին, որ իր՝ հիշյալ հաղորդման պատճառով որդին հարձակվել է իր վրա ու հարվածներ հասցրել իրեն:
Ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ, սակայն հետագայում որոշում է կայացվել բռնություն գործադրելու վերաբերյալ մասը նշված վարույթից անջատելու և առանձին քննելու մասին։ Վերջինի շրջանակներում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալերով հիմնավորվել է, որ 42-ամյա տղամարդը, տարբեր օրերի, երբեմն լինելով նաև ալկոհոլի ազդեցության տակ, իրենց բնակարանում ֆիզիկական և հոգեբանական բռնություն է գործադրել իր մոր նկատմամբ։
Մասնավորապես պարզվել է, որ վերջինս 2023 թվականի մարտի 11-ին, իմանալով իր կողմից ավտոմեքենաների հայելիներ գողանալու վերաբերյալ մոր տված հաղորդման մասին, իրենց բնակարանանում նախ վիճաբանել է վերջինիս հետ, ապա հարվածներ հասցրել նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նույն գործողությունները, միաժամանակ մոր հասցեին նաև սպանության սպառնալիք հնչեցնելով, 42-ամյա տղամարդը առանց որևէ պատճառի կրկնել է 2024 թվականի հունվարի 24-ին, ինչից հետո, հնչեցված սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով, 63-ամյա կինը դիմել է ոստիկանություն։
Նույն օրը տղամարդու նկատմամբ որոշում է կայացվել անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ, որով վերջինիս պարտավորեցվել է 20 օր ժամկետով՝ մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը, մինչև 100 մետր հեռավորությամբ չմոտենալ մորը, չայցելել նրա բնակության վայր, ինչպես նաև հեռախոսային, նամակագրական և կապի այլ միջոցներով չհաղորդակցվել նրա հետ։
Սակայն, տղամարդը դիտավորությամբ անտեսելով վերոնշված արգելքը, 2024 թվականի հունվարի 25-ին կրկին գնացել է մոր բնակարան: Նշված այցի ժամանակ էլ, բարկացած լինելով այն հանգամանքից, որ մայրը իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտնել է ոստիկանությանը, ոչ սթափ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում սպառնացել է սպանել նրան, ապա ձեռքերով մի քանի անգամ հարվածել է վերջինսի գլխին, դեմքին ու մարմնի այլ հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Տղամարադուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ) 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (3 դրվագ) և 508-րդ հոդվածի 1-ին մասով («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վերջինիս կողմից մոր նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ներգործություն կատարելու մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Ավտոմեքենաներից հայելիներ գողանալու բազմադրվագ վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...