09:54 27.03.2018
Արտակարգ իրավիճակների նախարությունն ամփոփել է մարտի 24-25-ը հանրապետության ամբողջ տարածքում գրանցված է ուժեղ քամու հետևանքով ստացված ահազանգերը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այդ օրերին Փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 129 դեպքի: Հիմնականում վնասվել են շինությունների տանիքներ, շինարարական կառուցվածքային տարրեր, շրջվել են ծառեր և կոտրվել ճյուղեր, վնասվել են գովազդային վահանակներ, սյուներ, որոնք խոչընդոտ են հանդիսացել երթևեկության համար։ Ներկայացնենք ահազանգերի թիվն ու հասցված վնասների չափն ըստ տարածաշրջանների.
Երևան քաղաք
Գրանցվել է 54 ահազանգ: Դրանցից 8-ը շրջված ծառերի մասին է եղել. վնասվել է 4 ավտոմեքենա, 5 դեպքում էլ խաթարվել է երթևեկությունը: 17 դեպքում վնասվել են շենք շինությունների կառուցատարրերը, 29-ը դեպքում՝ շենք շինությունների տանիքներ, 5 դեպքում՝ այլ վնասներ. ալեհավաք, պաստառ, էլեկտրասյուն:
Արագածոտնի մարզ
Գրանցվել է 2 ահազանգ. 2-ն էլ՝ շենք շինությունների կառուցատարրերի վնասվածքներ:
Արմավիրի մարզ
Գրանցվել է 3 ահազանգ: 2 դեպքում վնասվել են շենք շինությունների կառուցատարրեր, 1-ի դեպքում՝ շինության տանիք:
Արարատի մարզ
Գրանցվել է 15 ահազանգ, 1-ը՝ շրջված ծառի վերաբերյալ, 13-ը՝ շենք-շինությունների տանիքների վնասներ, 1-ը՝ այլ:
Կոտայքի մարզ
Գրանցվել է 35 ահազանգ, 34-ը՝ շենք-շինությունների տանիքների և 1 ավտոմեքենայի վնասում, 1-ը՝ շրջված ծառի մասին:
Գեղարքունիքի մարզ
Գրանցվել է 2 ահազանգ: Երկու դեպքում էլ վնասվել են շինությունների տանիքներ:
Լոռու մարզ
Գրանցվել է 3 ահազանգ: 2 դեպքում վնասվել են շենքերի տանիքներ, 1 դեպքում՝ այլ վնաս:
Շիրակի մարզ
Գրանցվել է 8 ահազանգ, բոլորն էլ շենք-շինությունների տանիքների վնասվածքների մասին:
Տավուշի մարզ
Գրանցվել է շինության տանիքի վնասի վերաբերյալ 1 ահազանգ:
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...