Սիրայում Թուրքիայի գործողությունները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Սիրայում Թուրքիայի գործողությունները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ

11:53 12.03.2024

«Միացյալ ազգերի կազմակրեպության (ՄԱԿ) Սիրիայի հետաքննող հանձնաժողովը» հրապարակել է 2023-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Սիրայում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփող զեկույց: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»:

Զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի Ժնևի գրասենկյաում մամուլի ասուլիս է հրավիրվել, որի ընթացքում ելույթ է ունեցել հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինհեյրոն:

Նա նշել է, որ 2023-ի հոկտեմբերից ի վեր Սիրայում վերջին 4 տարվա ընթացքում գրանցված ամենաբախումնալից ժամանակահատվածն է եղել, ապա նաև ընդգծել, որ Սիրիայի տարածքներում տեղի ունեցող բախումները սահմանափակելու համար միջազգային ջանքեր են հարկավոր և հայտարարել, որ Սիրիայում տիրող իրավիճակով պայմանավորված հրատապ հրադադար հաստատելն անհրաժեշտություն է:

«Սիրիայի ժողովուրդը չի կարող դիմանալ այս ավերիչ և երկար տարիներ ձգվող պատերազմի ահագնացմանը»,-հավելել է նա:

Զեկույցում մեծապես անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողություններին:

Ըստ այդմ՝ Թուրքիան հոկտեմբերից ի վեր «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (Սիրիայում գործող զորաջոկատ, որը բաղկացած է արաբական, քրդական ջոկատներից) դեմ մեծ թվով հարձակումներ է իրականացրել:

«Թուրքական օդային հարձակումները խախտել են մարդու միջազգային իրավունքը՝ շաբաթներով գրեթե 1 միլիոն մարդու զրկելով ջրից և էլեկտրականությունից: Քաղաքացիները, թիրախավորվելով, սպանվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի կողմից: Նմանատիպ հարձակումները կարող են դիտարկվել որպես պատերազմական հանցագործություններ»,-ասված է եղել զեկույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP