«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ». Լեզվի կոմիտեի նոր ծրագրի մեկնարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ». Լեզվի կոմիտեի նոր ծրագրի մեկնարկը

18:21 12.03.2024

ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է պաշտոնավարման մոտ երեքուկես ամսվա գործունեությունը` ներկայացնելով կառույցի առջև ծառացած խնդիրները, զարգացման տեսլականը և առաջիկա անելիքները։

Լեզվի կոմիտեի նախագահը հակիրճ ներկայացրել է կոմիտեի ստեղծման պատմությունը և գործունեության առանցքային ուղղությունները՝ շեշտելով, որ Կոմիտեն լեզվական պետական քաղաքականություններ իրականացնող լիազոր մարմինն է Հայաստանի Հանրապետությունում և կատարում է Լեզվի օրենքը ՀՀ-ում լիարժեք իրացնելու գործառույթը։

Անդրադառնալով առաջիկա աշխատանքներին՝ նա նշել է, որ հիմնական ծրագրերը բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից ու պայմանավորված են վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած սոցիալական փոփոխություններով և դրանցից ծագող խնդիրներով։

Նոր նախաձեռնություն. «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ»

Սիրանուշ Դվոյանի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն ազդարարում է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» նոր ծրագրի մեկնարկը: Հիմք ընդունելով Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակը (Common European Framework of Reference for Langusges) և նույն շրջանակի «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում» հայերեն տարբերակը՝ նախատեսվում է մշակել հայերենի առանձնահատկություններից բխող՝ հայերենի իմացությունը ստուգող և գնահատող վեցաստիճան (համապատասխանաբար` A1, A2, B1, B2, C1, C2) էլեկտրոնային համակարգ:

«Համակարգը հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը նշող վկայական: Համակարգը կգործի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»,- նշել է Սիրանուշ Դվոյանը:

Թվային որոնողական համակարգերում հայերենի գործառնությունն ապահովող ծրագրեր

Քննարկումների փուլում է թվային որոնողական համակարգերում հայերենի` որպես կենսունակ լեզվի գործառնությունն ապահովող ծրագրի ստեղծումը: Թեև առանձին-առանձին մշակվել ու գործում են տարբեր բազաներ, ինչպես օրինակ` Հայ մատենագրության թվանշային գրադարանըԱրևելահայերենի ազգային կորպուսը և այլն, բայց հայերենն այսօր համաքայլ չէ լեզուների տեխնոլոգիացման արդի միտումներին։

«Հայերենը, հայերենով ստեղծված մշակութային ժառանգությունը, հայալեզու իրողություններն արդի տեխնոլոգիական մարտահրավերներին համահունչ դարձնելու նպատակով կարիք կա եղած նախաձեռնությունների հետ համատեղ քննարկմամբ մշակել առավել ընդլայնված նախագիծ»,- տեղեկացրել է բանախոսը:

Հայերենի կանոնարկման սկզբունքների մշակում

Օրենքով Լեզվի կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում կառույցը պետք է նպաստի նաև հայերենի կանոնարկման սկզբունքների մշակմանը: Այս ուղղությամբ պաշտոնական միակ փաստաթուղթը 2006 թ. հրատարակված Տերմինաբանական տեղեկատուն է, որտեղ տրված են հայերենի բառակերտման, տերմինակազմության, տառադարձման, կետադրման գրական հայերենում գիտականորեն փաստված սկզբունքները:

Ըստ Լեզվի կոմիտեի նախագահի՝ վերջին տասնամյակներին հատկապես ուղիղ, ոչ միջնորդավորված թարգմանության ճանապարհով հայերենը հարստացել է նոր բառերով ու հասկացություններով:

«Լրատվամիջոցներն ու հանրային դաշտն իրենց հերթին տարբեր աղբյուրներից փոխառել ու շրջանառում են հատուկ անուններ ու բառեր: Հատկապես հատուկ անունների դեպքում կարիք կա տարբերակված մոտեցմամբ մշակելու տարբեր լեզուներից փոխառվող հատուկ անունների գրության և արտասանության սկզբունքները: Կարիք կա նաև ի մի բերելու թարգմանված կամ նորաստեղծ հասկացությունները` համապատասխան բացատրություններով: Երկու ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական հաստատությունների հետ: Ոլորտային գիտնականների հետ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի մշակել լեզվական տարբեր հարցերին վերաբերող կանոնարկման սկզբունքներ` նկատի առնելով գրական հայերենի՝ արդեն իսկ գոյություն ունեցող կանոնարկման ավանդույթը»,- ասել է նա:

Կոմիտեի նախագահը, անդրադառնալով լեզուն գործառելու հարցին, ընդգծել է, որ լեզուն սերտորեն կապված է պատմական այն ժամանակաշրջանի հետ, որում կիրառվում է՝ ենթարկվելով փոփոխությունների ու թարմացումների և կանոնարկման հարցերն էլ առաջ են գալիս այս համատեքստում։

Դվոյանն անդրադարձել է նաև պետական լեզվին առնչվող իրավական կարգավորումներին:

«Դրանք նույնպես ժամանակի ընթացքում վերանայումների կարիք են ունենում»,- համոզմունք է հայտնել բանախոսը՝ որպես օրինակ բերելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու նոր նախագիծը, որը մշակման փուլում է։

Կոմիտեի նախագահի կարծիքով՝ նոր ծրագրերի համատեքստում կարիք կլինի վերանայել նաև Լեզվի կոմիտեի կառուցվածքը` ստեղծելով նոր ստորաբաժանումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP