Սեպտեմբերից Երևանում կգործեն տրանսպորտային ուղևորափոխադրման նոր սակագներ. երեք տոմսային փաթեթներին առնչվող նախագիծն ընդունվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

Սեպտեմբերից Երևանում կգործեն տրանսպորտային ուղևորափոխադրման նոր սակագներ. երեք տոմսային փաթեթներին առնչվող նախագիծն ընդունվեց

18:29 12.03.2024

Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի երկրորդ նիստում քննարկվեց «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային  կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» նախագիծը, որին գլխադասային ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն։ Նախագիծը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ավագանու նախորդ նիստում մանրամասն քննարկվել է նախագծի ընդհանուր տրամաբանությունը, հետևաբար նա անդրադարձավ փոփոխություններին, որոնք կատարվել են առաջին քննարկումից հետո։

«Երեք տոմսային փաթեթների մասով՝ ամսական, եռամսյակային և տարեկան, հանվել են երթևեկության սահմանափակումները և փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետների շրջանակներում։ Երկրորդ՝ երեք տոմսային փաթեթները նախատեսվել են ավելի մատչելի գների համար՝ համեմատած սկզբնական նախագծի տարբերակի։ Մասնավորապես ամսական, եռամսյակային և տարեկան փաթեթների համար սահմանվել է համապատասխանաբար 9000 և 8800 դրամ՝ կախված թվային կամ ֆիզիկական կրիչի համար, 24000 և 23600 դրամ, 90000 և 88000 դրամ»,- ասաց փոխքաղաքապետը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ որոշակիորեն հասցեագրվել է նաև այն ուղևորների մտահոգությունը, ովքեր հաճախ չեն օգտվում տրանսպորտից և հավելեց, որ 10-անգամյա ուղևորության լիցքավորման փաթեթը կարժենա 2200 և 2100 դրամ՝ կախված ֆիզիկական կամ էլեկտրոնային կրիչից։

«Նախագիծը դրվել էր հանրային քննարկման և հաշվի առնելով, որ արձանագրվել էր լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն, ապա լսեցինք բոլոր կարծիքներն ու առարկությունները, հետևաբար նախագծի ներկայիս տարբերակն ունի երկու նպատակ՝ շարունակել սուբսիդավորումը, բայց ունենալ հնարավորություն այդ սուբսիդավորումը  պահել որոշակի տրամաբանության շրջանակներում՝ համաչափ ծախսեր չանելով ի հաշիվ այլ ոլորտների, և երկրորդ՝ վերացնել ստվերի տեսքով առկա արատավոր երևույթները, ունենալ ավելի ճշգրիտ տվյալներ՝ հետագայում ավելի տվյալահեն որոշումներ կայացնելու համար»,- ասաց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը նշեց, որ նախագծի ուժի մեջ մտնելը նախատեսված է սեպտեմբերի 1-ին, երբ արդեն գիծ դուրս եկած կլինեն 8,6 մետր երկարություն ունեցող 171 ավտոբուսներ։ Նա տեղեկացրեց, որ նախագծի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ պետք է նաև գործեն արտոնությունների փաթեթները, որոնց վրա քաղաքապետարանը դեռ ժամանակ կունենա աշխատելու։ Գրիգորյանը հավաստիացրեց, որ այդ հարցում կառավարվելու են միջազգային փորձով, ուստի արտոնյալ խմբերի (ուսանողներ, սոցիալապես անապահով անձինք) խնդիրները լինելու են քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ նախորդ նիստում տվյալ հարցի վերաբերյալ կայացել է բազմաբովանդակ քննարկում, որի ընթացքում եղել են ինչպես ճիշտ դիտարկումներ, այնպես էլ մանիպուլյացիաներ։

«Այս նախագիծը տրանսպորտային միասնական տոմսային համակարգ ունենալու, ապագայում տրանսպորտային համակարգն արդիականացնելու հնարավորություն ունենալու համար է, իսկ այն մարդիկ ովքեր իրապես ունեն արտոնությունների կարիք, ապա այդ հարցի շուրջ կրկին կլինեն քննարկումներ բոլոր շահագրգիռ խմբերի հետ։  Մինչև սեպտեմբեր բերվելու են տարբեր արտոնությունների նախագծեր, որոնք հաշվի են առնելու պոտենցիալ այն քաղաքացիների բեռը, ովքեր իսկապես կարող են այդ բեռի պատճառով նեղվել։ Նոր նախագծի հաշվարկներով համարվում է, որ տրանսպորտի ոլորտում ամբողջական ստվերը վերացված է։ Ամբողջական գումարները նոր տոմսային համակարգի գներով մտնելու են Երանի քաղաքապետարան և նույնիսկ այդ պայմաններում մենք շարունակում ենք սուբսիդավորել հանրային տրանսպորտի ոլորտը։ Այո, ավելի նվազ չափով, բայց շարունակում ենք»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը հորդորեց երևանցիներին այնուամենայնիվ ծանոթանալ նախագծին և հավելեց, որ շուտով քաղաքապետարանի պաշտոնական կայքում կտեղադրվի մի հաշվիչ, որը թույլ կտա հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից։ Ավինյանը վստահեցրեց, որ բարձրաձայնվող ահասարսուռ թանկացումներն իրականությանը չեն համապատասխանում և մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում բարեփոխումները կբարձրանան այլ մակարդակի՝ անցնել;ով ավելի դրական փուլ։

Ավագանու անդամները զեկուցող Սուրեն Գրիգորյանին ուղղեցին բազմաթիվ հարցեր։ Այնուհետև կայացավ քվեարկություն։ 32 կողմ, 2 դեմ, և  0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP