20:50 12.03.2024
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) հետ համատեղ մեկնարկել է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։
Այսօր կայացել է FORACCA ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցել է ոլորտի ներկայացուցչական մեծ խումբ:
Բացման խոսքով հսնդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը,վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության ծրագրի պատասխանատու Վերներ Թութը, ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ՀԱԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը և WSL-ի հետազոտությունների համակարգող Մարկո Պյուցը։
Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է անտառապատ տարածքների ավելացման Հայաստանի Հանրապետության հանձնառությանը և խոսել ծրագրի բաղադրիչներից ու շրջակա միջավայրի կայուն կառավարման տեսանկյունից դրանց կարողությունից:
«Չափազանց կարևորում եմ ծրագրի գիտահեն և երկարաժամկետ լինելը, ինչը հիմք է, որ ծրագրի ընթացքում շահագրգիռ համայնքների հետ ունենալու ենք ակտիվ համագործակցություն: Ցանկացած ծրագրի դեպքում շրջակա միջավայրի նախարարությունն առաջին հերթին խրախուսում է ներառականությունը և հարակից համայնքների ակտիվ ներգրավվածությունը: Միայն համայնքների հետ համահունչ աշխատանքով է հնարավոր պահպանել շրջակա միջավայրը,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալը և կրկին շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` Հայաստանում շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ներդրմսն և ֆինանսակսն աջակցության համար:
Ամփոփելով ելույթը` նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն հույս է հայտնել, որ Շվեյցարիայի առաջադեմ գիտելիքները, անտառների, լանդշաֆտների և կլիմայի հետազոտությունների հավաքական փորձը լավագույնս կներդրվեն մեր երկրում:
Բացման խոսքերին հաջորդել է աշխատաժողովը, որին մասնակցել են շահագրգիռ կողմերը համապատասխան պետական մարմիններից, ակադեմիական հաստատություններից, ինչպես նաև շահագրգիռ մասնագիտացված հասարակական կազմակերպություններից:
ℹ️ Ծրագրի բյուջեն կազմում է 10 մլն CHF (մոտ 11,5 մլն ԱՄՆ դոլար) 2023-2033 թվականների համար, եթե SDC-ի ֆինանսական իրողությունը թույլ տա ժամանակի ընթացքում:
FORACCA-ի երեք հիմնական նպատակներն են զարգացնել կլիմայի փոփոխության հետ կապված Հայաստանի մարտահրավերների գիտական ըմբռնումը և զարգացնել կարողություններ՝ դրանք լուծելու համար: Այն խթանում է կլիմայական խելացի գործելակերպը անտառամերձ համայնքներում:
Արդյունքում, ծրագիրը թույլ կտա փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակել կլիմայի հարմարվողականության և անտառների արդյունավետ կառավարման համար:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...