21:36 12.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10:00-16:00 Գ-3 թաղ․ 1ա, 1բ, 2, 4, 5, 6ա, 6բ շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 5-րդ փողոցի առանձնատներ, Գ․ Հովսեփյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Աբովյան փ. 11 շենք երկկողմանի, Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15ա շենքեր, Չարենցի փ. 10-24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 12-16/1 շենքեր, Ա.Խաչատրյան 26/1-26/3 շենքեր, Ծարավ Աղբյուրի փ. 15-52 առանձնատներ, Քանաքեռ 9 փողոց 2-40/1; 10 փողոց 1-14/1 առանձնատներ,
Արմավիրի մարզ՝
10:00-16:00 Պտղունք գյուղ մասնակի և Մուսալեռ գյուղ,
11:00-17:00 Ապագա և Լուսագյուղ գյուղեր,
Արագածոտնի մարզ՝
11:00-14:00 Աշտարակ քաղաք՝ «Արա 1», «Արա 2» և «Նարեկ» թաղամասեր, Թամազյան, Նարեկացի, Շիրազի, Պռոշյան փողոցներ և Վարոյի ձորակ,
11:00-17:00 Արուճ, Շամիրամ, Դպրեվանք գյուղեր մասնակի և Նոր Երզնկա գյուղ,
Կոտայքի մարզ՝
10։30-16:30 Նոր Արտամետ գյուղ, Նոր Գեղի համայնք, Նոր թաղամաս և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-16։00 Զովք գյուղ մասնակի, Արամուս գյուղի հանքեր, Առինջ և Ջրվեժ գյուղեր մասնակի, Մրգաշեն համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արտամետ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17։00 Գողթ գյուղ, Եղվարդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի, Թարգմանչաց, Առափնյա, Չարենցի, Պռոշյան, Աբովյան, Կոմիտասի, Գայի, Սաֆարյան, Նար-Դոսի և Սպանդարյան փողոցներ մասնակի, Րաֆֆու, Իսահակյան, Խանջյան, Սայաթ-Նովայի, Զաքարյան, Մովսես Եղվարդեցու, Արա Գեղեցիկի, Շահումյան և Զորավար Անդրանիկի փողոցներ,
13:00-14:00 Բալահովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բալահովիտ համայնքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, Ռազմական ոստիկանություն, Պտղնի համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Շիրակի մարզ՝
11:00-17:00 Գյումրի քաղաք՝ «Անի» թաղամասի Տ. Ճարտապետի փ. 5, 5/1, 5/2, 5/3, 5/5, 5/6, 5/7, 7, 7/1, 7/2, 7/3, 7/4, 7/5, 7/6, 9, 13, 58, 59, 60 շենքեր, Անիի ոստիկանության բաժանմունք և հարակից սպառողներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...