11:15 14.03.2024
Ամերիկյան «Washington Examiner» շաբաթաթերթը հրապարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության քայլերը քննադատող «Թուրքիան Արևմուտքի ընկերը չէ» վերնագրով վերլուծությունը։ Աղբյուրի նշմամբ՝ վերլուծության մեջ տեղ են գտել նաև սկանդալային ձևակերպումներ, փոխանցում է «Էրմենիհաբերը»:
Նշվում է, որ Իսրայելին քննադատող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը ՀԱՄԱՍ խմբավորմանը անհանգստացնող է։ Եվ Թուրքիան այն երկիրն է, որը ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ բացեիբաց խոսում է և աջակցում նրանց կայացրած որոշումներին։
Միևնույն ժամանակ վերլուծության մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը ու նշվում, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Բաքվին։
Արևմուտքը հիմնականում անտեսել է Հայաստանի հուսահատ խնդրանքները, որպեսզի կարողանա ադրբեջանական նավթ գնել, ու այդ պատճառով Հայաստանը կամ կենթարկվի հերթական բռնի օկուպացիայի, կամ էլ Արևմուտքի անփութության պատճառով աջակցություն կակնկալի Իրանից ու կդառնա Արևմուտքի թշնամին։
Հաջորդիվ անդրադարձ է կատարվում ռուս-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Արևմուտքին վնաս հասցնող Թուրքիան Ռուսաստանի հետ ունի համեմատաբար ջերմ հարաբերություններ։ Մասնավորապես ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրիանայի միջոցով պրոքսի պատերազմ է վարում ՌԴ- դեմ, իսկ Թուրքիան Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է։
Ինչպես նաև հավելվում է, որ չնայած ՆԱՏՕ-ի խիստ պատժամիջոցներին՝ Թուրքիան շարունակում է ՌԴ-ից գնել նավթի հումք, ու այդ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային դիտարկում է որպես լավ ընկեր։
Ի հավելումն նշվում է, որ չպետք է Թուրքիային դիտարկել Արևմուտքի մաս, այլապես Արևմուտքը կհայտնվի իր իսկ ստեղծած «բարդ իրավիճակում»։ Որքան շատ Արևմուտքը շարունակի Թուրքիային դիտարկել որպես իր մի մաս, այնքան շատ և շուտ կներգրավվի ռազմական հակամարտություններում։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...