10:06 15.03.2024
Թուրքիան և Իրաքը Բաղդադում կայացած անվտանգության նիստից հետո որոշել են ստեղծել մի քանի համատեղ կոմիտեներ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած ամփոփիչ կոմյունիկեում։
«Որոշում է կայացվել ստեղծել մշտական համատեղ հանձնաժողովներ, որոնք կաշխատեն բացառապես հակաահաբեկչության, առևտրի, գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրամատակարարման, առողջապահության և տրանսպորտի ոլորտներում։ Հանդիպումների ընթացքում որոշվել է ակտիվացնել աշխատանքը փոխըմբռնման հուշագրի շուրջ, ստեղծել կառուցվածքային հիմքեր երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների համար և կանոնավոր շփումների մեխանիզմ ստեղծել»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ Թուրքիան և Իրաքը կզբաղվեն «հարաբերությունների զարգացման ռազմավարական շրջանակի մշակմամբ», և երկու երկրների իշխանությունները «կաշխատեն համաձայնեցված, կանոնավոր և արդյունքների վրա կենտրոնանալով»։
Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայի կոշտ հռետորաբանության ֆոնին՝ կապված Հյուսիսային Իրաքում նոր ռազմական անդրսահմանային գործողության հավանականության հետ։ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ «այս ամառ Իրաքի հետ սահմանի անվտանգության հարցը կլուծվի»։ Ենթադրվում է, որ գործողության նպատակը կլինի Իրաքի հյուսիսային շրջանները 40 կմ խորությամբ PKK-ի զինյալներից մաքրել։ Ենթադրվում է, որ իրաքյան կողմը կարող է որոշակի աջակցություն ցուցաբերել Թուրքիային հնարավոր գործողության համատեքստում:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...