10:48 15.03.2024
Սույն թվականի մարտի 12-ին «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետև՝ Ցանց) հիմնադիր համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը, Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Մարիամ Ավագյանը, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ Անահիտ Քոսակյանը, «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ գործադիր տնօրեն Դավիթ Եղիազարյանը, «Կումայրի» արցախահայերի ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտավազդ Խանդոյանը, նույն կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Չոմոյանը, «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Ալլա Արզումանյանը, «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ-ի նախագահ Արազ Բաղդասարյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Համաժողովին հեռավար եղանակով մասնակցում էին նաև «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը, «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ գործադիր տնօրեն Ալվինա Ներսեսյանը, նույն կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանը և Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի նախագահ Իրինա Գրիգորյանը: Համաժողովին ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը։ Համաժողովին մասնակցում էր նաև Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մաշա Չիչտչենկովան:
Համաժողովի ընթացքում հիմնադրվեց Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը, ստորագրվեց Ցանցի հիմնադիր Հռչակագիրը և հաստատվեց Ցանցի կանոնակարգը: Այնուհետև Ցանցի հիմնադիր անդամներից ձևավորվեց Ցանցի 12 հոգիանոց կազմով կառավարման խորհուրդը: Ցանցի հիմնադիր համաժողովի ավարտին մասնակիցները քննարկեցին և վեր հանեցին արցախահայերի հիմնական խնդիրները։
Ցանցի հիմնադիր համաժողովի ավարտից հետո գումարվեց Ցանցի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկայում պատկան և այլ շահագրգիռ կառույցների հետ Ցանցի կառավարման խորհրդի աշխատանքային հանդիպումների, ինչպես նաև արցախահայերի տեղակայման վայրեր այցելության հետ կապված հարցերը: Ցանցի կառավարման խորհրդի կողմից միաձայն քվեարկությամբ Ցանցի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
Համաձայն Ցանցի կանոնակարգի Ցանցի քարտուղարության ֆունկցիաները առաջիկայում կիրականացվի Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (Juremonia) ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...