Երևանի Պարույր Սևակ փողոցում փետրվարի 24-ին տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքը բացահայտվել է․ երկու անձի մեղադրանք է ներկայացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Երևանի Պարույր Սևակ փողոցում փետրվարի 24-ին տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքը բացահայտվել է․ երկու անձի մեղադրանք է ներկայացվել

12:24 18.03.2024

2024 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ, համատիրության նախագահից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ փետրվարի 24-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան մայթեզրի եզրաքարին կանգնացնելու հարցի կապակցությամբ դիտողություն է արել նշված շենքի բնակչին։ Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հիշյալ բնակչի եղբայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախ կրակել է իր ուղղությամբ, որից հետո դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով մարմնական վնասվածք:

Հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է համատիրության նախագահի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, ովքեր նույն հասցեում բնակվող եղբայրներ են՝ ծնված 1993 և 1985թթ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի հաջորդ օրը, հաղորդում է ստացվել նաև եղբայրների՝ Արարատի մարզում բնակվող հորեղբորից՝ այն մասին, որ 2024 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, վերոնշյալ վեճի ժամանակ համատիրության նախագահը մի քանի անգամ հարվածներ է հասցրել իրեն և ատրճանակ պահել իր ուղղությամբ:

Այս հաղորդման առթիվ ևս, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ դեպքի օրը եղբայրներից մեկն իր կողմից շահագործվող Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենան կայանել է իրենց շենքի բակի մայթեզրին, ինչի համար համատիրության նախագահը դիտողություն է արել նրան: Այնուհետև համատիրության նախագահը, նշված հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, զանգահարել է հիշյալ բնակչին և պահանջել իջնել բակ: Վերջինս իջել է բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն: Դրանից հետո բնակիչը կատարվածի մասին տեղեկացրել է իր եղբորը և հորեղբորը, ովքեր, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել են համատիրության նախագահին և պայմանավորվել հանդիպել:

Հանդիպման ժամանակ, որին բացի նշված անձանցից ներկա են եղել նաև համատիրության նախագահի հետ եկած, քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք, խոսակցությունը վեր է ածվել վիճաբանության, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ, կողմերի միջև առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ համատիրության նախագահը, դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ են հասցրել եղբայրների և նրանց հորեղբոր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այդ ընթացքում մի կողմից համատիրության նախագահը, մյուս կողմից եղբայրներից մեկը սեփական անձն ընդգծելու, շրջապատի մոտ իրենց ենթադրյալ առավելությունը ցուցադրելու նպատակով, անտեսելով մոտակայքում բնակելի շենքերի առկայության հանգամանքը, հասարակության նկատմամբ դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք. իրենց մոտ գտնվող զենքի գործադրմամբ, օդ կրակելու եղանակով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խախտել են շրջապատում գտնվողների անդորրը: Բացի այդ, հիշյալ բնակիչը դանակի գործադրմամբ հարվածներ է հասցրել համատիրության ղեկավարի ուսի շրջանին։

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինս և համատիրության նախագահը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համատիրության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ եղբայրներից մեկին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից, քննությամբ դեռևս չպարզված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP