14:17 18.03.2024
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն առաջարկողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Նրա խոսքով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում: Հեղինակն առաջարկում է, որ հանրային հեռարձակողն ունենա համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր:
«Քանի որ Հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է, ուստի արդար կլինի, որ անկախ բնակության վայրից ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի լինի իրենց կողմից վճարվող հեռուստաալիքի սփռումը»,- ընդգծել է հեղինակը:
Անցումային դրույթներով ամրագրվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահին սլոթի օգտագործման համապատասխան լիցենզիա ունեցող Հանրային հեռարձակողին մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը 30 օրվա ընթացում կփոխարինվի հանրապետական սփռում ապահովող սլոթով:
Առաջին ընթերցմամբ նախագիծը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում:
Հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը բարձրաձայնել է Ֆինանսների նախարարության այն դիտարկումը, ըստ որի` նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեից կհանգեցնի 64.8 մլն դրամ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, սակայն ինչպես ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով, այնպես էլ ՀՀ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն: Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք հեղինակը քննարկել է այդ հարցը:
Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ հարցը քննարկվել է գործադիրում եւ փոփոխությունը բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի: Հեղինակը հիշեցրել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ոչ միայն ՀՀ պետբյուջեից, այլ նաեւ օրենքով չարգելված այլ եղանակներից:
Հասմիկ Հակոբյանի բարձրաձայնած հարցին անդրադարձել է նաեւ նախագծի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացնող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը. «Թե’ 2024 թվականի, եւ թե’ 2025 թվականի պետական բյուջեով, ինչպես նաեւ 2025-2027 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսված չեն այս գումարները հատկացնել Հանրային հեռուստաընկերությանը: Սա նշանակում է, որ եթե բյուջեում փոփոխություններ չլինեն, ապա առնվազն մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը Հանրային հեռուստաընկերությունը, եթե ցանկանում է սփռվել հանրապետական ծածկույթով, սեփական միջոցների վերաբաշխման արդյունքում պետք է կատարի իր ֆինանսական պարտավորությունները»:
Հարակից զեկուցող, պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով նախաձեռնության ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում մայրաքաղաքային սփռում ունեցող Առաջին լրատվական ալիքը հասանելի դարձնելու ամբողջ հանրապետության համար: Պատգամավորի խոսքով ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագիծը ենթարկել է իրավական, ֆինանսատնտեսական եւ սոցիալական փորձաքննության ու չի հայտնաբերել խնդրահարույց եւ հակասող դրույթներ: Հասմիկ Հակոբյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասինե օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...