16:24 18.03.2024
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադական խորհրդարանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մարտի 16-ին եւ 17-ին տեղի է ունեցել «Հաշմանդամություն եւ ներառում» թեմայով աշխատաժողով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ առաջիկա տարիներին ներառականությունը գտնվելու է ԱԺ աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Նա շնորհակալություն է հայտնել Կանադական խորհրդարանական կենտրոնին աջակցելու համար՝ ընդգծելով քաղհասարակության եւ ԱԺ աշխատակազմի միջեւ համագործակցության հարթակ ստեղծելու կարեւորությունը:
Ազգային ժողովի աշխատակազմը վերջին երկու տարիներին ակտիվ համագործակցում է քաղհասարակության հետ: Դեռեւս 2022 թվականին առաջին անգամ ԱԺ աշխատակազմը նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում ներառականության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:
«Համագործակցության արդյունքում այս տարի առաջին անգամ բյուջետային հատկացումների մեջ կա նաեւ ներառականության ապահովման իրականացում բյուջետային միջոցների հաշվին: ԱԺ դերի բարձրացման շրջանակում ունենք հատկացված որոշակի գումար՝ խելամիտ հարմարեցումներ ձեռք բերելու համար: Հաջորդ տարիներին էլ նախատեսում ենք քաղհասարակության գործընկերների հետ իրականացնել միջոցառումներ շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ, որպեսզի խորհրդարանի շենքը դառնա ավելի ներառական եւ մատչելի»,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ներառական դարձնել թե՛ շենքային պայմանները, թե՛ մատուցվող ծառայությունները, ինչպես նաեւ դիտարկվելու են ԱԺ աշխատակազմի իրավական ակտերի համապատասխան փոփոխությունները ներառականության տեսանկյունից:
«Ժողովրդավարական երկրներում ձգտում են, որպեսզի հանրային հատվածում մատուցվող ծառայությունները հավասարապես մատչելի լինեն հասարակության բոլոր խավերի համար»,- ասել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցը:
Նա տեղեկացրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցության առանցքային ուղղություններից է աշխատակազմի ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունների զարգացումը՝ գենդերազգայուն, ներառական, կորպորատիվ ռազմավարական եւ գործառնական պլանավորման ու իրականացման համար: Մասնավորապես, ԱԺ աշխատակազմի հետ իրականացվել է խորհրդարանական գործունեության ոլորտում կանանց, երիտասարդների եւ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրություն:
«ԱԺ աշխատակազմը ներառականության ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հարթակ է ստեղծել: Հայաստանի հանրային հատվածում առանձնահատուկ դեպքերից է, երբ կառույցը ոլորտում նման ողջունելի քայլ է կատարում»,- փաստել է Հովհաննես Մարգարյանցը:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամներն աշխատակազմին ներկայացրել են իրենց ծրագրերը, կատարած աշխատանքները՝ կազմակերպելով քննարկումներ հաշմանդամության ճանաչման մոդելների, խտրականությանը, ֆիզիկական, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց հետ ճիշտ հաղորդակցությանը վերաբերող թեմաներով:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների եւ անհատների ոչ ֆորմալ միություն է, որի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ հանրային իրազեկման միջոցով:
Ըստ կոալիցիայի անդամների՝ ծրագրերի հաջող իրագործման համար, բացի իրավական հենքից, անհրաժեշտ է նաեւ աշխատել համայնքային կոնկրետ հատվածների հետ:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Սիփան Ասատրյանի խոսքով աշխատաժողովի նպատակն է ԱԺ աշխատակազմին իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցվելու էթիկայիվերաբերյալ:
Մասնակիցների հավաստմամբ նմանատիպ աշխատաժողովները, քննարկումները լինելու են շարունակական՝ ի նպաստ մատուցվող ծառայությունների ներառականության:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...