«Մայլեռ Մաունթին Ռեզորթը» Հայաստանը ներկայացրել է միջազգային լեռնադահուկային փառատոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

«Մայլեռ Մաունթին Ռեզորթը» Հայաստանը ներկայացրել է միջազգային լեռնադահուկային փառատոնին

11:16 26.03.2024

«Մայլեռ Մաունթին Ռեզորթը» մարտի 13-16-ը Սոչիի Ռոզա Խուտոր լեռնադահուկային համալիրում մասնակցում էր «Եվրասիայի լեռնային հանգստավայրերի փառատոնին», որն անցկացվում էր Լեռնային հանգստավայրերի եվրասիական Միության (EAMC) նախաձեռնությամբ:
Փառատոնի նպատակն էր համախմբել ոլորտի ներկայացուցիչներին և փորձագետներին՝ քննարկելու կայուն զբոսաշրջության զարգացման, լեռնադահուկային հանգստավայրերի ենթակառուցվածքների նախագծման ու զարգացման արդի մոտեցումները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները, մասնավոր-համայնք և հանգստավայրերի միջև համագործակցության ամրապնդման գործիքակազմը։
Հայաստանը ներկայացնում էր «Մայլեռ Մաունթին Ռեզորթը»։

«Մեզ համար պատիվ և պատասխանատվություն է տարածաշրջանի առաջատար հանգստավայրերի կողքին ներկայացնել Հայաստանը՝ մեր երազանքի նախագծով։ Մենք ևս մեկ անգամ միջազգային հարթակում պատմում ենք մեր մասին, Հայաստանը դիրքավորում զբոսաշրջային գրավիչ ու ցանկալի ուղղություն թե՛ լեռնադահուկային և թե՛ պարզապես ակտիվ հանգստի սիրահարների համար։ Փառատոնը նաև լավ հնարավորություն էր փորձի և գիտելիքների փոխանակման, գործընկերային կապերի հաստատման, նոր ու բացառիկ համագործակցությունների համար»,- նշել է «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանը։ «Մայլեռի» ներկայացուցիչները նաև փաստում են՝ բոլոր մասնակիցները տպավորված են եղել «Մայլեռի»՝ կարճ ժամանակում գրանցած հաջողություններից ու հնարավորություններից։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լեռնային օլիմպիական ավանի Դրոշների ծառուղում, որի ընթացքում տարբեր երկրների լեռնադահուկային համալիրների մարզչական պատվիրակությունները հանդես են եկել դահուկասահքի ներկայացուցչական ելույթներով։ «Մայլեռի» մարզիչ-հրահանգիչների ելույթը, որն ուղեկցվել է Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո, փառատոնի կազմակերպիչների կողմից արժանացել է հատուկ ուշադրության և հիացմունքի։
«Մայլեռ Մաունթին Ռեզորթի» գլխավոր տնօրեն Մհեր Բաղդասարյանն ասում է. «Մենք հրավիրված էինք ներկայացնելու մեր ընդհանուր նախագիծը, արդեն կատարված, ընթացիկ ու առաջիկա աշխատանքները։ Փառատոնին առաջին անգամ էինք մասնակցում, ներկայացված էինք որպես հյուր՝ ծանոթություններ ձեռք բերելու և փորձի փոխանակման համար։ Բայց փառատոնի ավարտին կազմակերպիչների կողմից միանգամից հրավեր ստացանք անդամակցելու Լեռնային հանգստավայրերի եվրասիական միությանը (EAMC)»։

«Ռոզա Խուտորի» Միջազգային հարաբերությունների և զբոսաշրջության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Խվորոստյանիի խոսքով՝ «Մայլեռ Մաունթին Ռեզորթի» մասնակցությունը փառատոնի ամենավառ իրադարձություններից մեկն էր։ Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան վիրտուալ ճանապարհորդություն ունենալ «Մայլեռում», ծանոթանալ ենթակառուցվածքներին ու զարգացման ծրագրերին։ «Մայլեռի» ղեկավար կազմը բոլոր քննարկումներին և գործանական ֆորումներին բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացվածություն է ունեցել, «Մայլեռի» հրահանգիչները վարպետորեն հանդես եկան վայրէջքների ցուցադրությամբ։ Եվ, իհարկե, բոլոր հյուրերը բարձր գնահատեցին հայկական խոհանոցի և մշակույթի յուրահատուկ մատուցումը «Մայլեռի» թիմի կողմից»,-նշել է նա և հավելել,-«Ուրախ ենք «Մայլեռի» հետ ծանոթության համար, հուսով եմ, որ համագործակցության հնարավորություններ կունենանք ինչպես «Ռոզա Խուտորի» հետ, այնպես էլ ընդհանուր Միության շրջանակում»։
4-օրյա փառատոնի շրջանակում նախատեսված էին տարբեր միջոցառումներ՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջության կայուն զարգացում» թեմայով բիզնես ֆորում, «Լեռնային զբոսաշրջության համատեղ զարգացումը Եվրասիական երկրներում» թեմայով կլոր սեղան քննարկում, շնորհանդեսներ, մասնագիտական քննարկումներ, մաստեր-կլասեր, ինչպես նաև մշակութային և կրթական թեմատիկ միջոցառումներ։ «Ազգային մշակույթի օրեր» միջոցառման ընթացքում «Մայլեռը» հանդես է եկել յուրահատուկ տաղավարով` ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակույթն ու խոհարարական ավանդույթները։
Մասնակիցները նաև պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագայում այցեր կազմակերպելու և լեռնադահուկային համալիրներին տեղում ծանոթանալու համար։

«Մայլեռ» լեռնադահուկային համալիրը գտնվում է Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի շրջակայքում, որը լեռնային Հայաստանի ամենաչքնաղ ու գեղատեսիլ վայրերից մեկն է։ «Մայլեռ»-ն իր մասշտաբներով և տեսակով աննախադեպ է Հայաստանում։ Այն ներդրումային ծրագիր է, որը հավակնում է լեռնադահուկային հանգստավայրերի ոլորտում դառնալ առաջատար ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ «Մայլեռը» լեռնադահուկային մեծ քաղաք-ավան է լինելու՝ տարբեր թաղամասերով, հանգստի և ժամանցի գոտիներով, հյուրանոցներով, ռեստորաններով և այլ ենթակառուցվածքներով։ Ապագա քաղաք-ավանում հանգիստ ու ժամանց կապահովվի տարվա բոլոր եղանակներին: Նախագիծը կնպաստի մեր երկրում զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի և ժամանցի նոր ուղղությունների, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

11:47 12.07.2025

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

11:30 12.07.2025

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

11:20 12.07.2025

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

11:16 12.07.2025

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...

BACK_TO_TOP