20:45 02.04.2024
Մաշկի հերպեսիֆորմիս դերմատիտը՝ բորբոքային մաշկային հիվանդություն, որը կապված չէ հերպեսի վիրուսի հետ, բայց նաև առաջացնում է բշտիկներ, կարող է լինել բարակ աղիքի հիվանդության ատիպիկ նշան: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է ուռուցքաբան և բժշկական փորձագետ Սունա Իսակովան։
«Ցելիակային հիվանդությունը բարակ աղիքի հիվանդություն է, որի ժամանակ, ի պատասխան սնձան պարունակող մթերքների օգտագործման, օրգանիզմում առաջանում են մի շարք իմունային ռեակցիաներ, որոնք հանգեցնում են բարակ աղիքների քայքայմանը։ Արդյունքում խախտվում է սննդանյութերի կլանման գործընթացը, և մարդու մոտ առաջանում են այս պաթոլոգիային բնորոշ ախտանիշներ՝ որովայնի ցավ, փորլուծություն, քաշի կորուստ»,- ասել է Իսակովան։
Նրա խոսքով, հերպետիֆորմիս դերմատիտի առաջացմանը նպաստում է իմունային ռեակցիան: Ի պատասխան սնձան օգտագործելու՝ մաշկի վրա առաջանում են ալերգիկ ցաներ։
«Այս դեպքում բժշկին կարող են օգնել աղիքային ախտանշանները, ինչպես նաև գլխամաշկի, ուսերի, հետույքի, ծնկների և արմունկների ցաների համաչափությունը»,- եզրափակել է մասնագետը:
15:47 03.05.2025
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա․ ՄեդվեդևՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի ռեժիմին չհամաձայնելու մասին հայտարարությանը և այն սադրանք անվանել։ «Հաղթանակի օրն իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։ Հիշեցնենք՝ Զելենսկին հայտնել էր, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի […] ...
15:36 03.05.2025
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջՔարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքումՄայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...