Արտյոմ Մխոյանը ներկայացրել է նորանշանակ պետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Արտյոմ Մխոյանը ներկայացրել է նորանշանակ պետին

21:13 07.09.2018

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանին: Շնորհավորելով վերջինիս՝ մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություններ հետագայում:

Այնուհետև Ա. Մխոյանը նշեց, որ աշխատանքային այցով արդեն եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում և անձնակազմին փոխանցել է այսօրվա պահանջներով պայմանավորված քրեակատարողական նոր քաղաքականության առանձնահատկությունները: Միաժամանակ ծառայության պետը ներկաների ուշադրությունը կրկին հրավիրեց համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրների վրա, մասնավորապես` կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարը՝ մատնանշելով, որ այդ քայքայիչ երևույթը նախկինում լուրջ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը: Ծառայության պետն ընդգծեց ենթակաների հետ անհատական աշխատանքների կարևորությունը, զգուշացրեց, որ մշտապես հսկելու է ներկայացված պահանջների կատարման ընթացքը: Ընդգծեց նաև, որ հիմնարկում արտոնյալ կալանավորված անձինք, դատապարտյալներ և աշխատողներ չպետք է լինեն, և այս գաղափարը պետք է արմատավորվի յուրաքանչյուրի մտածելակերպում և գործելաձևում: «Ես ցանկանում եմ և ձգտում եմ, որ մեր համակարգը մինչև վերջ վերափոխվի, վայելի պետության և հասարակության վստահությունը, և չնայած դրական տեղաշարժերին՝ առայժմ անելիքները շատ են: Համոզված եմ, որ ձեր օգնությամբ պարոն Առաքելյանն ամեն ինչ կանի, որպեսզի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում լինի առաջիններից»:

Պատասխան խոսքում ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ. Առաքելյանը շնորհակալություն հայտնեց պաշտոն վստահելու համար և հավաստիացրեց, որ անձնակազմի հետ համատեղ ջանք ու եռանդ չեն խնայի՝ հիմնարկի առջև դրված խնդիրներն իրագործելու, առկա թերությունները վերացնելու և առաջընթացն ապահովելու համար:

Քրեակատարողական ծառայության պետը պատրաստակամորեն պատասխանեց նաև ներկաների հարցերին և լսեց նրանց առաջարկները:

Հիմնարկի հետաքննիչ մայոր Մ. Գալստյանը ներկայացրեց իրավիճակ, երբ օտարերկրյա կալանավորված անձանց և դատապարտյալների հետ աշխատելիս՝ առաջանում է թարգմանչի անհրաժեշտություն: Ա. Մխոյանը հանձնարարեց գտնել ուղիներ բարձրացված հարցի դրական լուծման համար:

Շրջայցից հետո ծառայության պետն ընդունեց առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին և վերջինիս խնդրի հետ կապված տվեց համապատասխան  լուծումներ:

Աշխատանքային այցի ավարտին ծառայության պետը շրջեց դատապարտյալների բնակության համար նախատեսված տարածքում, ստուգեց նախորդ այցելության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները, տվեց նոր հանձնարարականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP