09:03 08.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարեւոր իրադարձություն է վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին խոսակցությունների համատեքստում: Տիրապետող տեսակետ կա, որ ՌԴ-ն չի ողջունում մարտի 1-ի գործով ՀՀ նախկին իշխանություններին մեղադրանք առաջադրելու գործընթացը, եւ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ այս հարցը լինելու է քննարկումների առանցքային թեման: Մինչ այս երեկ իրար հաջորդեցին մի քանի ուշագրավ փաստեր. ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, թե ՌԴ տարածքում հանվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի հետախուզումը: Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառում արեց, թե «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը մինչեւ վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա»: Ու տպավորություն էր, որ Փաշինյանի գրառումը «Ինտերֆաքս»-ի տարածած հաղորդագրության պատասխանն էր: Միաժամանակ տեսակետ կա, որ Փաշինյանի խոսքերն անուղղակի ապացույցն էին այն բանի, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ մի բան այն չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակված են կարծելու, որ պատահական չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, վստահ է` Պուտին-Փաշինյան անցնելու է շատ բարեկամական մթնոլորտում ու բարձր մակարդակով։ Այսպիսով, մոսկովյան այցից առաջ փորձ է արվում անհասկացվածությունը վերացնել: Այդ համատեքստում էր նաեւ «Զինուժ» հաղորդաշարին Փաշինյանի երեկվա հարցազրույցը, որտեղ պնդել է, թե ՌԴ-ի հետ հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն, եւ հավելել. «Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային եւ շատ ավելի եղբայրական»։
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...
21:50 25.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելՄայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
21:30 25.05.2025
Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտԳիտնականները աստղադիտակի միջոցով Արեգակի վերևում հայտնաբերել են մի օբյեկտ, որը հիշեցնում է մոտ 150 հազար կմ «թևի» չափս ունեցող թռչուն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է գեղեցիկ և ինչ-որ չափով առեղծվածային նկար՝ «թռչուն» կամ «թռչող սարք» հիշեցնող, որն […] ...
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...