Հս. Կորեայի ղեկավարը այցելել է Չինաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Հս. Կորեայի ղեկավարը այցելել է Չինաստան

08:42 28.03.2018

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Սա Կիմ Չեն Ինի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Կիմ Չեն Ինը կնոջ հետ Չինաստանում է գտնվում մարտի 25-ից, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է միայն այսօր:

Սի Ցզինպինը Կիմ Չեն Ինին հայտնել է, որ պատրաստ է ամրապնդել երկու երկրների հարաբերությունները: Նա նաև ընդունել է իր պաշտոնակցի հրավերը՝ այցելել Փհենյան:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը Չինաստանի իր պաշտոնակցին հայտնել է, որ պատրաստ է նաև հանդիպում անցկացնել Հարավային Կորեայի և ԱՄՆ նախագահների հետ: Նա չի բացառել Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, եթե ԱՄՆ-ն և Հարավային Կորեան խաղաղության և կայունության միջավայր ստեղծեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանն անսպասելի դաշնակից է գտել ԱՄՆ-ի դեմ պայքարում. ԶԼՄ

14:09 11.05.2024

Չինաստանն անսպասելի դաշնակից է գտել ԱՄՆ-ի դեմ պայքարում. ԶԼՄ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցից հետո Հունգարիան հայտնվել է Չինաստանի ռազմավարական գործընկերների թվում ԱՄՆ-ի հետ առճակատման հարցում, գրում է Financial Times թերթը։ Հոդվածում ասում է, որ երկու երկրների միջև կապերի ամրապնդման շնորհիվ Հունգարիան կարող է հավակնել Չինաստանի դիվանագիտական ​​և ներդրումային աջակցությանը։ Նշվում է, որ հարաբերությունների խորացումը աշխարհաքաղաքական ուղերձ է պարունակում։ Չորեքշաբթի օրը Չինաստանի նախագահ Սի […] ...

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը  այսօր կշարունակեն բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ

11:43 11.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը այսօր կշարունակեն բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը կշարունակեն բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Այսօր բանակցությունները շարունակվում են ադրբեջանական և հայկական կողմերի միջև»,- նշել են ԱԳՆ-ում։ Նախկինում ենթադրվում էր, որ բանակցությունները կավարտվեն ուրբաթ օրը։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գազայում խաղաղ բնակիչների համար անվտանգ գոտի չի մնացել

09:00 11.05.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գազայում խաղաղ բնակիչների համար անվտանգ գոտի չի մնացել

Ֆրանսիան դատապարտել է մայիսի 7-ին իսրայելական բանակի կողմից Ռաֆահում ռազմական գործողության մեկնարկը, քանի որ կարծում է, որ դա աղետալի հետեւանքների է հանգեցնում Գազայի խաղաղ բնակչության համար, որն արդեն մի քանի անգամ ստիպված է եղել փոխել իր բնակության վայրը։ Այսօր Գազայում խաղաղ բնակիչները չունեն անվտանգ գոտի, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի մայիսի 10-ի կոմյունիկեում: «Մենք կոչ ենք […] ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում քննիչներին թույլատրել մուտք գործել Գազայի զանգվածային գերեզմաններ

08:34 11.05.2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում քննիչներին թույլատրել մուտք գործել Գազայի զանգվածային գերեզմաններ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել քննիչներին հնարավորություն տալ մուտք գործել Գազայի հատվածում հայտնաբերված բոլոր զանգվածային գերեզմանները, ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մամուլի հայտարարության մեջ: Անվտանգության խորհրդի անդամները խորը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում Նասեր և Ալ-Շիֆա բժշկական հաստատություններում և շրջակայքում զանգվածային գերեզմանների հայտնաբերման վերաբերյալ, որտեղ թաղված են մի քանի հարյուր դի, այդ թվում՝ կանայք, […] ...

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

22:53 10.05.2024

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն […] ...

Ի՞նչ պատկեր է սահմանագծվող հատվածներում. Ստեփան Սաֆարյանը ներկայացնում է Տավուշից

21:49 10.05.2024

Ի՞նչ պատկեր է սահմանագծվող հատվածներում. Ստեփան Սաֆարյանը ներկայացնում է Տավուշից

Ի՞նչ է կատարվում Տավուշի մարզում, երբ Երևանում են Տավուշից սկսված քայլերթի մասնակիցները՝ Տավուշի թեմի առաջնորդի ղեկավարությամբ: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ներկա գործընթացները: Միջազգային և Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ստեփան Սաֆարյանը գործընկերների հետ եղել է որոշ հատվածներում, որտեղ կոորդինատների ճշգրտման աշխատանքներ են իրականացվել: Իր դիտարկումների հիման վրա որոշ տեղեկություններ է ներկայացրել «Հեռանկարում»: Ամբողջական […] ...

BACK_TO_TOP