Ռուսաստանում մտադիր են սահմանափակել շինարարությունում աշխատող օտարերկրացիների թիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Ռուսաստանում մտադիր են սահմանափակել շինարարությունում աշխատող օտարերկրացիների թիվը

12:10 08.09.2018

Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է 2019 թվականին սահմանափակում մտցնել շինարարարական ընկերություններում և թույլ չտալ, որ շինհրապարակներում աշխատողների թվում օտարերկրացիների թիվը գերազանցի 80 տոկոսը։ Այսինքն, եթե այսպիսի նախագիծ ընդունվի, ապա դա շինկազմակերպություններին կպարտադրի աշխատողների 20 տոկոսին ընտրել Ռուսաստանի քաղաքացիներից։

Հայաստանի քաղաքացիների վրա այս նախագծի ազդեցությունը դժվար է գնահատել, սակայն այն ընկերությունները, որոնց հարցում է արել ռուսական «Վեդոմոստի» պարբերականը, հայտնել են, որ այս նոր կարգավորումը մեծ ազդեցություն չի ունենա իրենց ու աշխատաշուկայի վրա։ Ավելին, այս սահմանափակումը չի գործի Մոսկվայում, Խաբարովսկի և Ամուրի շրջաններում (վերջին երկուսը Ռուսաստանի հեռավոր արևելյան շրջաններն են, որտեղ հիմնականում Չինաստանից եկածներն են աշխատում)։

Ռուսաստանում այս պահին շինարարության վրա աշխատողների թիվը 6,3 միլիոն է, որի զգալի մասը հենց այլ երկրների քաղաքացիներն են, այդ թվում՝ բազմաթիվ հայաստանցիներ։ Ռուսաստանի վարչապետի՝ սոցիալական քաղաքականության հարցերով տեղակալ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ սահմանափակումը թույլ կտա ռուսաստանցիներին նույնպես ներգրավել շինաշխատանքներում, քանի որ այդպիսի ներուժ կա։

Սակայն մինչև 80 տոկոս սահմանափակումը վերաբերում է 2019 թվականին։ Վտանգ կա՞, որ հաջորդ տարիներին այս սահմանափակումը կարող է խստացվել։ Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է, որ այս քվոտան սահմանվելու է հաջորդ՝ 2019 թվականի համար, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, դեռ վաղ է ասել։

Ռուսաստանի շինարարական ընկերություններից «Վեդոմոստիի» հարցմանը պատասխանել են, որ իրենք պատրաստ են այս սահմանափակմանը, քանի որ իրենց կազմում արտասահմանցիների տեսակարար կշիռը չի գերազանցում 80 տոկոսը։ «Лидер» («Լիդեր») ընկերությունից մասնավորապես տեղեկացրել են, որ իրենց մոտ աշխատող արտասահմանցիները հիմնականում Բելառուսից, Ղազախստանից ու Ղրղզստանից են։ Նրանք ռուսաստանցիներին հավասար իրավունքներ աշխատանքի տեղավորվելու հարցում, և այս քվոտավորումը նրանց չի վերաբերի։

«Եթե վերցնենք Մոսկվան ու Մոսկովյան շրջանը, ապա օտարերկրացի որակավորված ու չորակավորված աշխատակիցների բաժինն այս պահին չի գերազանցում 40 տոկոսը»,– հայտնել է «Основа» («Օսնովա») կազմակերպության ղեկավարը։

«Крост» («Կրոստ») ընկերության ղեկավարն էլ հավաստիացրել է, որ ցանկացած դեպքում օտարերկրացիների թիվը չի հասնում 80 տոկոսի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP