19:48 03.04.2024
Այսօր՝ ապրիլի 3-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանին, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին և Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Կարեն Սարգսյանին։
Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, պատասխանատու ոլորտների պաշտոնատար անձինք։
Հանդիպման առանցքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման, հանրային և մասնավոր լողափերում փրկարարական ծառայության կազմակերպման, պետություն-մասնավոր համագործակցության ձևավորման հարցերն էին։
Ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրեց լողասեզոնի ընթացքում հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով Սևանա լճի հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների ուժերով և միջոցներով շուրջօրյա ջրափրկարարական հերթապահությունները, կատարված աշխատանքները, ինչպես նաև լողափերում փրկարարական ծառայողների կողմից իրականացվող իրազեկման աշխատանքները։
Իր խոսքում տնօրենն անդրադարձել է լողափերում և բուֆերային գոտիներում հսկողության, տվյալ տարածքները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների իրականացման հարցերին՝ կարևորելով հսկիչ-փրկարարի ինստիտուտի ձևավորման և ներդրման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա կանխարգելել ջրային գոտիներում դժբախտ պատահարները, միաժամանակ ապահովել հանգստացողների անվտանգությունը։
ՆԳ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել փրկարարների, փրկարարական կազմավորումների վերապատրաստման և որակավորման գործընթացը՝ որպեսզի վերջիններս առավելագույն պատրաստված լինեն փրկարարական գործողություններ իրականացնել նշված տարածքներում։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև ջրային տրանսպորտային միջոցներում տեղորոշման համակարգի տեղադրման, դրանց գրանցման և հաշվառման, ջրային հատվածում՝ անվտանգության գոտիների սահմանման և արգելանշանների տեղադրման, ափամերձ տարածքներում՝ սանիտարական վիճակի համապատասխանության և փրկարարական աշտարակ-դիտակետերի տեղադրման հարցերը։
Ի թիվս այլ հարցերի քննարկվել են պետություն-մասնավոր գործառույթների տարանջատման և իրականացման, օրենսդրական դաշտի բարելավման, վարչական պատասխանատվության սահմանման, այլ միջոցառումների իրականացման հարցեր։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...