1 օրում ավտովթարներից 3 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+20.09 oC

1 օրում ավտովթարներից 3 մարդ է զոհվել

10:50 28.03.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 28-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։
Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 12, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, խարդախության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպքեր։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. կան վիրավորներ

16:05 13.05.2024

Լոռու մարզում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:  Ժամը 13:35-ի սահմաններում «Mercedes» մանկիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ

14:47 13.05.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ

Մայիսի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 48, քարաթափման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, կայծակի, պայթյունի, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի՝ 1-ական, երկրաշարժի, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման, ուժեղ քամու՝ 2-ական, փլուզման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 3, օձի նկատման՝ 14, կեղծ ահազանգի, թունավորման՝ 8-ական, ինքնասպանության փորձի՝ 12, […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանի կենտրոնում. 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա

12:51 13.05.2024

Ողբերգական դեպք՝ Երևանի կենտրոնում. 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, նրան ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի […] ...

ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

12:37 13.05.2024

ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

Մայիսի 13-ին, ժամը 10:29-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 7-րդ […] ...

Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:15 13.05.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-13-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 181 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, […] ...

ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

11:05 13.05.2024

ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

ԱՄՆ-ի հարավային Ալաբամա նահանգում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, առնվազն 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ Հրաձգությունը տեղի է ունեցել խնջույքի ժամանակ, որին նախորդել է ծեծկռտուք: Խնջույքին մասնակցել է մոտ հազար մարդ։ Իշխանությունները հայտնել են, որ հարձակվողները կարող են լինել երկու հոգի, նրանց ինքնությունը պարզվում է: Նրանց ձերբակալության մասին ոչինչ […] ...

BACK_TO_TOP