Անակցիզ ծխախոտ ու կեղծ օղի. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Անակցիզ ծխախոտ ու կեղծ օղի. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

10:36 05.04.2024

Ապրիլի 1-ին Վաղարշապատի ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Էջմիածնում գտնվող ձկնամթերքի վաճառքի մի կետի պահեստում 49-ամյա սեփականատերը պահում և իրացնում է անակցիզ ծխախոտ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին վաճառակետ: Բացատրական աշխատանքից հետո վաճառակետի տերն ընդունեց, որ պահեստում պահում է ոչ միայն անակցիզ ծխախոտ, այլև կեղծ օղի:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվեցին օղին էլ, 2420 տուփ տարատեսակ ծխախոտն էլ: Տղամարդը հայտնեց, որ ծխախոտը գնել է անծանոթ մեկից: Նաև հայտնեց, որ օղին ու ծխախոտը ձեռք էր բերել վաճառելու նպատակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, հետո կրկին կնվազի

13:05 20.05.2024

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, հետո կրկին կնվազի

Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-ի երեկոյան, 25-ի գիշերը՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին […] ...

Անցած 3 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 200 դեպք

12:44 20.05.2024

Անցած 3 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 200 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության` 20, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 15-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական […] ...

Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել

12:37 20.05.2024

Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Հրազդան քաղաքի երկու բնակչի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին «Հրազդան ԲԿ»–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո […] ...

Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին

12:23 20.05.2024

Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին

Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ: Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության ծառայողներին 43-ամյա տղամարդը, ով աշխատում է Իջևանի անտառտնտեսությունում, հայտնել է, որ Իջևանի բնակիչը ապօրինի փայտանյութ ձեռք բերելու համար դիմել է իրեն, սակայն ինքը մերժել է, ինչից հետո վիճաբանություն է […] ...

Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ

12:10 20.05.2024

Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ

Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ, այն կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է մայրաքաղաքի համաչափ ու դինամիկ զարգացումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ

12:04 20.05.2024

Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ

Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR code-ով ու տարբեր եղանակներով վճարման:   ...

BACK_TO_TOP