10:44 08.04.2024
Հինգ տարին մեկ արյան պարզ անալիզը բավական է ցածր ռիսկային տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար: Դա ցույց է տվել Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի (EAU) համագումարում ներկայացված հետազոտությունը։
Գիտնականները վերլուծել են 45 տարեկան ավելի քան 12 հազար տղամարդկանց տվյալները։ Նրանք բաժանվել են երեք խմբի՝ ելնելով շագանակագեղձի հատուկ հակագենի (PSA) նախնական մակարդակից՝ 1,5 նգ/մլ-ից պակաս (ցածր ռիսկ, վերագնահատվում է հինգ տարին մեկ), 1,5–3 նգ/մլ (միջանկյալ ռիսկ, վերագնահատվում է երկու տարին մեկ), ավելի քան 3 նգ/մլ (բարձր ռիսկ, МРТ և բիոպսիա է պահանջվում):
Հինգ տարի անց 146 ցածր ռիսկային տղամարդկանց մոտ PSA մակարդակը 3 նգ/մլ-ից բարձր է եղել: Դիտարկման ժամանակահատվածում նրանցից միայն 16-ի մոտ հաստատվել է քաղցկեղ։ Գիտնականները կարծում են, որ տղամարդու մոտ շագանակագեղձի քաղցկեղի թեստավորման ռազմավարությունը պետք է տարբերվի՝ կախված PSA մակարդակից առաջին չափման ժամանակ: Նվազագույն ռիսկի ենթարկված հիվանդների համար ընդունելի է յուրաքանչյուր հինգ տարին մեկ թեստավորումը:
15:36 03.05.2025
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջՔարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքումՄայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...