11:57 08.04.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկած մաքսային բարեփոխումների շրջանակում, արդեն իսկ կիրառության մեջ է մտել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը։
Կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետն այդ որակավորումը կարող է պահպանել հաշվետու ժամանակշրջանում իր գործունեության արդյունքների, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար իրեն շնորհվող միավորների բավարար քանակ ապահովելու դեպքում։ Հաշվետու ժամանակաշրջան է համարվում որակավորումը ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր օրացուցային տարին։ Կրեդիտային համակարգի ներդումից հետո, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու նպատակով, 2024թ-ի գործունեության համար տարեկան միավորների առաջին հաշվարկը նախատեսված է իրականացնել 2025 թ․ հունվարին։
Այսպես, Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայական ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ: Կրեդիտային միավորները ձևավորվում են հետևյալ աղբյուրներից․
մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մասնակցություն և դրանց ամփոփիչ քննությունների հանձնում,
ապրանքները բաց թողնելու համար հիմք հանդիսացած՝ կոմիտեի սահմանած քանակի ապրանքների հայտարարագրերի ներկայացում։
Վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների քանակը և հաշվառման կարգը, ինչպես նաև միավորների հատկացման կարգն ու պայմանները սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով։
Այսպիսով, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորները հատկացվում են հետևյալ դեպքերում և քանակով։ Մասնավորապես, որակավորումը պահպանելու համար տարեկան միավորների բավարար քանակը 100 միավորն է։ Այսպես․
1) մաքսային ձևակերպումների մասնագետի կողմից տվյալ տարվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացված յուրաքանչյուր մաքսային հայտարարագրի համար, որի հիման վրա տեղի է ունեցել ապրանքների բացթողում, տվյալ մասնագետին հատկացվում է 0.5 միավոր,
2) մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացներին տվյալ տարում մասնակցելու համար տվյալ մասնագետին հատկացվում է 20 միավոր,
3) տվյալ տարում մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացների ամփոփիչ քննության ընթացքում տրված յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տվյալ մասնագետին հատկացվում է 2.3 միավոր:
Հիշատակված միավորների հատկացման պայմաններն են.
1) էլեկտրոնային եղանակով ներկայացված յուրաքանչյուր մաքսային հայտարարագրի համար միավորներ հատկացվում են, եթե տվյալ տարվա ընթացքում մաքսային ձևակերպումների տվյալ մասնագետի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացրած բոլոր մաքսային հայտարարագրերի քանակի մեջ այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ տվյալ մասնագետի նկատմամբ, մաքսային իրավախախտում (մաքսային կանոնների խախտում) թույլ տալու համար, նշանակվել է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոց, կազմում են տասը տոկոսից ոչ ավելի,
2) մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացներին տվյալ տարում մասնակցելու համար միավորներ հատկացվում են, եթե տվյալ մասնագետը ներկա է եղել տվյալ դասընթացի բոլոր դասաժամերի առնվազն 95 տոկոսին,
3) մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացների ամփոփիչ քննության ընթացքում տրված յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար միավորներ հատկացվում են, եթե տվյալ քննության ընթացքում մաքսային ձևակերպումների տվյալ մասնագետը ճիշտ է պատասխանել քննական բոլոր հարցերի առնվազն 60 տոկոսին:
Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման համար յուրաքանչյուր տարի՝ առնվազն մեկ անգամ, կազմակերպում է մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ինքնաշխատ համակարգչային ծրագրի ուսուցման վերապատրաստման դասընթաց։ Հերթական դասընթացը կանցկացվի ապրիլի 22-ին, որի մասին հայտարարությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...