16:12 08.04.2024
ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կազմակերպել և անց են կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, դասախոսություններ, գործնական պարապմունքներ։
Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք համայնքներում, Արթիկ համայքնի Լուսակերտ և Անի համայնքի Քարաբերդ բնակավայրերում, «Գյումրու բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել են «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և «Ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց նպատակը հակառակորդի հարձակման դեպքում բնակչությանը գործնականում պաշտպանության ձևերի և միջոցների ուսուցանումն էր։
Միջոցառումների շրջանակներում փրկարարական ծառայողների կողմից անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության ստեղծման պատմությունը» և «Բնակչության տարահանման կազմակերպում» թեմաներով սեմինար-դասախոսություններ։
Ուսուցողական միջոցառումներ են անցկացվել նաև ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից Վերնաշեն, Գլաձոր, Արտաբույնք, Ագարակաձոր, Զառիթափ, Բարձրունի, Խնձորուտ, Գնդեվազ, Կեչուտ բնակավայրերի մի շարք ուսումնական հաստատություններում։
ՄՓՎ ծառայողների կողմից անց են կացվել «Օդային տագնապ ազդանշան» և «Երկրաշարժի ժամանակ բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները» թեմաներով դասախոսություններ, իրազեկման նպատակներով մասնակիցներին բաժանվել են ծանուցման բուկլետներ։
Դասախոսությունների նպատակն էր ներկայացնել քաղաքացիական պաշտպանության պատմությունը, միջացառումները, բարձրացնել աշակերտների պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները։
ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողները մարզի Գորիս, Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան համայնքների հիմնական և միջնակարգ դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում անց են կացրել ուսումնավարժանքներ, գործնական պարապմունքներ և սեմինար-դասախոսություններ։
Շչակների միջոցով իրականացվել է ազդարարում, կազմակերպվել է անձնակազմի, դպրոցների աշակերտների և ուսուցիչների պատսպարում:
Գործնական պարապմունքներին հաջորդել են հարցադրումներով և քննարկումներով սեմինարներ, որոնց ընթացքում ունկնդիրներին հետաքրքրող բոլոր հարցերին մասնագետների կողմից տրվել են սպառիչ պատասխաններ:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...