«Շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների խնամքի առանձնահատկությունները տանն ու դպրոցում» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+26.09 oC

«Շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների խնամքի առանձնահատկությունները տանն ու դպրոցում» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում

16:24 08.04.2024

Քաղաքացիների հերթական ընդունելության շրջանակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին են դիմել շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների մի խումբ ծնողներ՝ բարձրացնելով հիվանդության ախտորոշմանը եւ վերահսկմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Ի՞նչ է առաջարկում ժամանակակից աշխարհը հիվանդության հետազոտության եւ վերահսկման համար, ո՞րն է Հայաստանի որդեգրած քաղաքականությունը հիվանդության վաղ հայտնաբերման, վերահսկման, շարունակական հսկողության հարցում. այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին խորհրդարանում տեղի է ունեցել «Շաքարային դիաբետ ունեցող անչափահաս երեխաների խնամքի առանձնահատկությունները տանն ու դպրոցում» թեմայով աշխատանքային քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման եւ աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը, ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը, շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների ծնողներ:

Ինսուլինակախյալ երեխաների ծնողների ներկայացմամբ վերջին սերնդի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ, արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքերը բավականին թանկարժեք են, եւ հաշմանդամության կարգ չունեցող ու նպաստ չստացող ընտանիքների համար, դժվար է երկրորդական շուկայից ձեռք բերել կյանքի որակը բարձրացնելուն միտված ախտորոշիչ համապատասխան սարքեր: Դժգոհություններ են հնչել նաեւ անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների վերաբերյալ: Առաջարկվել է վերապատրաստել դպրոցների բուժքույրերին նման հիվանդություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը տեղեկացրել է, որ Հայաստանում հաշվառված է շուրջ 1280 շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող երեխա, դեռահաս: Մինչեւ 18 տարեկան անձանց շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահասների թիվը տարեցտարի ավելանում էգ 8 տոկոս հիվանդության աճ է նկատվում անչափահասների շրջանում:

Ըստ մոտավոր հաշվարկների՝ արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքեր պետության կողմից տրամադրելու համար տարեկան կտրվածքով կպահանջվի շուրջ 900 մլն դրամ:

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդաբանությունը դպրոցահասակ, մանկապարտեզ հաճախող երեխաների պարագայում պետք է վերանայվի:

Անդրադառնալով արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքերի տրամադրման հարցին՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է կատարել վիճակագրական հետազոտություններ, սանդղակավորել եւ սկզբնական փուլում, ըստ տարիքային խմբերի, նախատեսել ու տրամադրել:

Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ առաջիկայում բարձրացված հարցերի առնչությամբ պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ եւս կկազմակերպվեն քննարկումներ՝ միջազգային փորձի օրինակով շաքարային դիաբետ ունեցող անձանց համար աջակցող միջավայր ստեղծելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա․ Մեդվեդև

15:47 03.05.2025

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի ռեժիմին չհամաձայնելու մասին հայտարարությանը և այն սադրանք անվանել։ «Հաղթանակի օրն իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։ Հիշեցնենք՝ Զելենսկին հայտնել էր, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի […] ...

Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ

15:36 03.05.2025

Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ

Քարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հրդեհ Սևան քաղաքում

15:24 03.05.2025

Հրդեհ Սևան քաղաքում

Մայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

15:12 03.05.2025

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...

SHANTNEWS

15:00 03.05.2025

SHANTNEWS

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

14:51 03.05.2025

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...

BACK_TO_TOP