«Սոցիալական պարազիտները ամենուր են». Ակադեմիկոսի խոսքերից Սերժ Սարգսյանը չկարողացավ զսպել ծիծաղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

«Սոցիալական պարազիտները ամենուր են». Ակադեմիկոսի խոսքերից Սերժ Սարգսյանը չկարողացավ զսպել ծիծաղը

12:12 28.03.2018

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, Ռուսաստանի բժշկական պարազիտաբանության, արևադարձային եւ վեկտորային հիվանդությունների ինստիտուտի տնօրեն, Հայաստանի կենդանաբանության և հիդրոլոգիայի կենտրոնի գիտական ղեկավար Սերգեյ Մովսիսյանն այսօր՝ մարտի 28-ին, նախագահին ներկայացրեց մենագիր մի գիրք, որում 600-ից ավելի պարազիտների մասին ուսումնասիրություններ են ամփոփված: 

Սերգեյ Մովսիսյանը կոչ արեց զերծ մնալ հում կամ վատ եփված մսերից, որոնք պարունակում են օրգանիզմի համար վտանգավոր մի շարք մակաբույծեր, որոնք օրգանիզմում շատ արագ կարող են բազմանալ: 

«Բացի կենսաբանական պարազիտներից, կան սոցիալական պարազիտներ, որոնք ամենուր տարածված են և վտանգավոր մարդու օրգանիզմի համար», – ասաց Սերգեյ Մովիսյանը՝ առաջացնելով նախագահ Սերժ Սարգսյանի և ներկաների բարձր ծիծաղը: Ակադեմիկոսի այս արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, փոխաբերական իմաստով էր ընկալվել: Նախագահի՝ «էդ ո՞ր մակաբույծներն են» հարցին, Մովսիսյանը պատասխանեց, որ դրանք ամբողջ շրջաններում կան, կենդանիների մոտ կան, մարդկանց մոտ էլ կան: 

«Նախագահը ծիծաղեց, ես ուզեցա ասել, որ եթե վարակվեք, չեք ծիծաղելու, լաց եք լինելու», – քիչ ավելի ուշ լրագորղների հետ զրույցում պարզաբանեց Մովսիսյանը:

Սերգեյ Մովսիսյանը ևս մեկ անգամ կոչ արեց զերծ մնալ վատ եփված խորովածներից ու մսերից, քանի որ ամենավտանգավոր մակաբույծներից մեկը հենց հում խոզի մսի մեջ է պարունակվում: 

Եթե մտնեն մկանների մեջ, պարզվում է, որ մկանների մեջ նրանք կապսուլա են ստեղծում եւ մնում են, չես զգում դա, խրոնիկ է: Ոտքերն են ցավում, կուրծքն է ցավում, մեջքն է ցավում, մարդ չի իմանում ինչից է դա: Եթե ախտորոշումը ճիշտ լինի և ժամանակին, դա կարող են բուժել: Մարդու համար շատ վտանգավոր են նաև կանաչիները, որոնք լավ չլվանալու դեպքում, շների մազ է մնում կանաչիների մեջ և այն անցնելով օրգանիզմ, վարակում է ամբողջ լյարդը, կարծում են, թե դա քաղցկեղ է», – պարզաբանեց ակադեմիկոսը:

Լրագրողի հարցին՝ «հիմա դուք խորհուրդ եք տալիս նախագահին, որ խորոված չուտի՞», ակադեմիկոսը պատասխանեց. «Նրանք գիտեն ինչ կուտեն, չմտածե՛ք նրանց մասին»: 

Ակադեմիկոսը ամբիոնից նաև բարձրացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա միջակադեմիական համագործակցությունը միջկառավարական դարձնելու հարցը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP