17:41 10.04.2024
Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ տարածաշրջանում լարվածություն հրահրելուց։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 10-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ առկա են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները Հարավային Կովկասում խաղաղության ու կայուն զարգացման ապահովման համար:
«Առաջին հերթին խոսքը կողմերի եռակողմ պայմանավորվածությունների մասին է, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականների ընթացքում։ Հետեւողականորեն կոչ ենք անում կողմերին վերադառնալ իրեն արդարացրած ձևաչափին։ Մեր կողմից միշտ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ գործնական ազդեցություն Բաքվի ու Երեւանի կողմից փոխընդունելի որոշումների կայացման վրա, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցում»,- ասել է Զախարովան՝ կրկին պնդելով, որ հավաքական Արեւմուտքի դերակատարությունը Հարավային Կովկասում, ինչպես ցույց է տվել այլ տարածաշրջանների փորձը, կհանգեցնի աղետալի հետևանքների:
Ըստ Զախարովայի՝ ցանկացած վիճահարույց հարց պետք է լուծել կառուցողական մոտեցմամբ, փոխզիջմամբ, պատասխանատվության սկզբունքով, որոնք համաձայնեցվել են Թեհրանում 2023թ-ի հոկտեմբերի 23-ին «3+3» ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ։
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...
11:44 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ ReutersՋամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...