«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ

19:09 10.04.2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ այսօր էլ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բացահայտ կերպով շարունակում է հայկական հետքը վերացնելուն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը: Տարբեր մակարդակներում և հարթակներում շարունակվում է նաև հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և սպառնալիքները:

Հայտարարության մեջ նշված է.

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Լեռնային Ղարաբաղի Մարաղա բնակավայում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված կոտորածի զոհերի հիշատակին. 32 տարի առաջ այս օրը Մարաղայում դաժանաբար սպանվեցին մի քանի տասնյակ հայեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ բռնի տեղահանվեց և արդյունքում հայաթափվեց:

Ադրբեջանի կողմից ծրագրված և ազգային պատկանելիության հիմքով իրականացված այս գործողությունները մաս էին կազմում էթնիկ զտման ընդհանուր քաղաքականության, որի դրսևրումներն էին նաև ավելի վաղ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը, Նախիջևանի ամբողջական հայաթափումը:

Պետք է արձանագրել, որ չնայած նշյալ իրադարձություններից անցել է ավելի քան երեք տասնամյակ, դրանց հետևանքով բռնի տեղահանված հայերը մինչ օրս զրկված են եղել իրենց բնակավայրեր վերադառնալու, կորցրած սեփականությունը տնօրինելու և այլ իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Ավելին, իրականացված ոճրագորությունների համար անպատժելիությունը, մարդու իրավունքների շարունակական խախտումները և դրանց անտեսումը, իսկ հաճախ նաև պետության կողմից բացահայտ խրախուսման քաղաքականությունը հանգեցրել են նոր զանգվածային ոճրագործությունների և ագրեսիայի:

Չնայած ընթացող բանակցային գործընթացին 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ զինված հարձակման, իսկ 2020թ. սեպտեմբերից ի վեր լայնածավալ պատերազմի, ԼՂ հայերին շարունակաբար ահաբեկելու, ԼՂ-ն աշխարհին կապող միակ միջանցքի լիակատար արգելափակման, բնակչությանը սովամահության մատնելու, իսկ 2023թ. սեպտեմբերին լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ԼՂ-ն ևս ենթարկվեց ամբողջական էթնիկ զտման:

Հատկանշական է, որ այսօր էլ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բացահայտ կերպով շարունակում է հայկական հետքը վերացնելուն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը: Տարբեր մակարդակներում և հարթակներում շարունակվում է նաև հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և սպառնալիքները:

Թե՛ Մարաղայի կոտորածը, թե՛ արդեն 21-րդ դարում ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներն արձանագրվել և իրենց գնահատականն են ստացել միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, բազմաթիվ հրապարակումներում և անվիճարկելի են:

Չնայած դրան, ինչպես մեր՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթած հայերիս, այնպես էլ Լեռային Ղարաբաղի մեր հայրենակիցների բնական իրավունքները մնում են չիրացված: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին, միջազգային հանրությանը ապահովել նակինում ԱԽՍՀ տարածքում բնակված հայերի անվտանգ և ապահով վերադարձն իրենց հայրենի բնակավայրեր, անվերապահ և լիարժեք փոխհատուցել կորսված գույքի դիմաց և պատժի ու պատասխանատվության ենթարկել հայ բնակչության դեմ պատերազմական հանցանքներ գործած բոլոր մեղավորներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

12:04 10.05.2025

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...

SHANTNEWS

12:00 10.05.2025

SHANTNEWS

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

11:44 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

Ջամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

11:32 10.05.2025

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

11:26 10.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

Ապրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...

Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

11:15 10.05.2025

Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...

BACK_TO_TOP