10:35 11.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2024թ․ մարտի 15–ին Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ ևս։
Մասնավորապես, 2024թ․ մարտի 15-ին’ ժամը 00:14-ի սահմաններում, Ա․Ղ․–ն, դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ՝ «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550» և VAZ 21703-110-01» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի և Ֆուչիկի 1-ին նրբանցքի հատման խաչմերուկում հանդիպել են «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով հիշյալ վայր ժամանած Ս․Ս․–ի և վերջինիս կողմնակիցների հետ՝ իրենց անչափահաս որդիների միջև ծագած վիճաբանության հարցերի պարզաբանման համար։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա․Ղ․.-ն, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կրվող հրազենով՝ լիցքավորված 5.45մմ տրամաչափի փամփուշտներով, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, մի խումբ անձանց հետ, դեպքի վայրում գտնվող անձանց, դրան հարակից բնակելի շենքերի բնակիչների և պատահական անցորդների կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոց է արձակել Ս․Ս․–ի և վերջինիս կողմնակիցների ուղղությամբ։
Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները՝ Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով:
Այդ ընթացքում նրանց են մոտեցել նաև Ս․Ս․-ի կողմնակից Ս.Ա.-ն, ով ևս եղել է հրազենով զինված, և ինքնությունները չպարզված անձինք, ովքեր ձեռքերով, ոտքերով և մահակներով, իսկ Ս.Ա.-ն՝ նաև զենքի կոթով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Ղ.-ի մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև վերջինիս հետ հիշյալ վայր ժամանած, ինքնությունները չպարզված անձինք, ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ս․ Ս․–ի մարմնի տարբեր հատվածներին:
Այդ ժամանակ դեռևս ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, Ս․Ս․–ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակւսյն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող մեկ այլ անձի պատճառվել են մարմնական վնասվածքներ:
Նռնակի պայթեցման հետևանքով, հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ա․Ղ․ի և Ս․Ս․–ի միջև վիճաբանությունը շարունակվել է Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս․Ս․–ն, դեպքին մասնակից անձանց հետ, դիմել է փախուստի, իսկ Ա․Ղ․–ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ղ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել Ս.Ս.-ի և Ս․Ա․-ի նկատմամբ և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նշված անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:55 04.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...
21:53 04.06.2025
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովինՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...
21:46 04.06.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...
21:41 04.06.2025
Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...
21:34 04.06.2025
Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երըՀունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...