Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. վարչապետ

19:27 11.04.2024

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար: Այս մասին ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել: Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով: Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ՀՀ-ն, նույնիսկ պատմականորեն, ԽՄ տրամաբանությամբ, այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով: Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո երկրի գոյությունը չես ճանաչում: Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ, և այս գայթակղությունով է, որ ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք»,–ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա ոչ թե քաղաքական, այլ սոցիալ-հոգեբանական հարց է:

Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ Փաշինյանը վստահեցրել է, որ իրենից շատ ոչ մեկը պատմական Հայաստանը չի սիրի: Բայց ինքը հրաժարվում է պատմական Հայաստանն ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը:

«Ես, որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ ընդհանրապես որևէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստան, նրա՝ այս պահին ապրող ժողովրդին և նրա շահերը»,–նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

12:23 10.05.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

12:04 10.05.2025

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...

SHANTNEWS

12:00 10.05.2025

SHANTNEWS

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

11:44 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

Ջամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

11:32 10.05.2025

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

11:26 10.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

Ապրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...

BACK_TO_TOP