Ֆինանսները չհերիքելու հատկություն ունեն. նախագահի ելույթը ԳԱԱ տարեկան ժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Ֆինանսները չհերիքելու հատկություն ունեն. նախագահի ելույթը ԳԱԱ տարեկան ժողովում

14:04 28.03.2018

Հանրապետության նախագահն այսօր՝ մարտի 28-ին, մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին, որի ընթացքում ողջունել է ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին և ընդգծել, որ գիտնականների հետ իր հանդիպումներն ու ակադեմիայի տարեկան ժողովներին ավանդաբար մասնակցությունը ոչ միայն հարգանքի դրսևորում է գիտնականների նկատմամբ, այլև գիտական հանրույթի խնդիրներին, գործունեությանը, գիտության վիճակին ծանոթանալու ևս մեկ և շատ լավ հնարավորություն:

Նախագահն ուրախությամբ ընդգծել է, որ Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է տեսնում: Ըստ նրա՝ նախկինում, հատկապես 2008-2009թթ., բոլոր ելույթները հանգում էին մի խնդրի՝ ֆինանսների բացակայությանը, այսօր գիտնականներն իրենք են իրենց աշխատանքի գնահատման արդյունքում եկել այն եզրակացության, որին հանգել էինք 5-6 տարի առաջ:

«Այո՛, պետք է օպտիմալացնել և եղած միջոցներն արդյունավետ օգտագործել: Այս մոտեցումն ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար: Նոր Ռադիկ Մարտիրոսիչի հետ խոսում էինք, ասում է՝ ախր, շատ չեն մեր գիտնականները: Այո´, շատ չեն, բայց խնդիրը քանակի մեջ չէ, խնդիրը այդ մարդկանց արդյունավետ աշխատանքի մեջ է: Հարցն այսպես է: Եթե Հայաստանում 20 հազար գիտնական էլ լինի, էլի ես չեմ ասի՝ շատ են, բայց նորից եմ կրկնում, հարցը 20 հազարի մեջ չէ, հարցը մի քանի հազարի արդյունավետ աշխատանքի մեջ է»,- նշեց Սերժ Սարգսյանը և ավելացրեց, որ ցանկալի արդյունքին հասնելուց հետո, պետական եկամուտների մեծացմանը զուգահեռ, կտրամադրվեն հավելյալ միջոցներ:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ցանկացած իրատեսական, հիմնավորված ծրագրի համար պետությունը մշտապես պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է միջոցներ գտնելու: 

«Մենք շարունակելու ենք ծրագրային ֆինանսավորումը: Հասկանալի է, և այլ մարմինների աշխատանքից գիտեմ, որ բոլորը դժգոհ են իրենց ֆինանսավորումից, և միայն Հայաստանում չէ այդպես: Ֆինանսները հատկություն ունեն չհերիքելու և ոչ միայն գիտության ոլորտում, տանն էլ, արձակուրդի ժամանակ էլ, բոլոր ժամանակներում էլ չի հերիքում, և այսօր պետք է կարողանանք առավելագույնի հասնել փոքր հնարավորություններով»,- ասել է նախագահը:

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP