Հայաստանը պետք է թարմացնի իր օրակարգը ԱՄՆ-ի հետ. Սուրեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Հայաստանը պետք է թարմացնի իր օրակարգը ԱՄՆ-ի հետ. Սուրեն Սարգսյան

19:30 08.09.2018

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) նախօրեին իր մտահոգությունն է հայտնել` կապված ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ իրավիճակը շատ անհանգստացնող է: Հանձնախումբը (ANCA) նաև կոչ է արել Կոնգրեսի անդամներին` զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Իրլի Լիտցենբերգերին նշանակելու Թրամփի մտադրության մասին:

Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այն թեկնածուն, որը ներկայացված է Սպիտակ տան կողմից, արհեստավարժ դիվանագետ է, բավական երկար ճանապարհ է անցել ԱՄՆ Պետքարտուղարությունում, տարբեր պաշտոններ է զբաղեցրել տարբեր պետությունների դեսպանություններում, ինչպես նաև Պետդեպարտամենտի կենտրոնական ապարատում: Լիտցենբերգերը, ըստ քաղաքագետի, արհեստավարժ դիվանագետ է, և այս առումով որևէ վերապահում ունենալ պետք չէ. նա չունի որևէ կողմնակալություն: Միևնույն ժամանակ, Սարգսյանը կարծում է` տրամաբանական է, որ Հայ դատի գրասենյակը պետք է փորձի դեսպանի թեկնածուին հարցեր ուղղելու հնարավորությունը հնարավորինս շատ օգտագործել:

«Գիտեք, որ ԱՄՆ օրենսդրության համաձայն` պետք է Սենատը հաստատի նոր դեսպանին, և միայն հաստատումից հետո նա կարող է նշանակվել ու ուղևորվել ընդունող պետություն: Սա ԱՄՆ Սահմանադրությամբ նախատեսված գործընթաց է, և սենատորները մինչև հաստատումը անպայման հարցաշար են տալիս թե՛ գրավոր, թե՛ բանավոր հարցեր են ուղղում թեկնածուին, հարցերի պատասխանները ստանալուց հետո որոշում են կայացնում, որը պետք է, ըստ էության, լինի կոնսենսուս: Դրա համար հաճախ օգտագործվում է նաև վետոյի իրավունքը: Հիշում եք, երբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածության հաստատման օրը վետո էր դրվել, օրինակ՝ Մեթյու Բրայզայի նկատմամբ, որը կիրառեց սենատոր Մենենդեսը: Միայն այն ժամանակ, երբ Սենատը արձակուրդում էր, ԱՄՆ նախագահ Օբաման իր սահմանադրական իրավունքից օգտվեց և նշանակեց Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, սակայն մեկ տարի ժամկետով»,- նշեց նա:

Սարգսյանը շեշտեց` մեխանիզմներ շատ կան, և եթե Հայ դատի հանձնախմբի, համայնքի աշխատանքի շնորհիվ հարցուպատասխանի ժամանակ հնչեն ինչ-որ մտքեր, որոնք ուղղակիորեն կհակասեն մեր պետության շահերին կամ համայնքի շահերին, վստահ է` այստեղ մեր լոբբիստներն ու համայնքի ներկայացուցիչները կոնկրետ գործողություններ կանեն: Նա նաև նշեց, որ փոփոխություններ են սպասվում բոլոր դեսպանների մասով. շուտով հայտնի կդառնա, թե ով է ԱՄՆ դեսպանը Հայաստանում, Հայաստանի դեսպանը Վաշինգտոնում նույնպես շուտով կփոխվի, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնում:

«Ստացվում է, որ նոր դեսպանների հերթափոխ է տեղի ունենալու` Հայաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Ադրբեջան, և այստեղ քաղաքական օրակարգերում նոր ակտիվություն կարող է մտցվել: Գիտեք նաև, որ Թուրքիայում էլ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն չունի դեսպան, այստեղ էլ չի բացառվում, որ մոտ ժամանակներս թեկնածություն առաջադրվի, այնպես որ դիվանագիտական ծառայության ոլորտում բավական հետաքրքիր ժամանակներ են լինելու»,- ասաց քաղաքագետը:

Հայաստանի գործող կառավարության՝ ԱՄՆ-ի հետ վարած արտաքին քաղաքականությունը գնահատելով՝ Սարգսյանը նշեց, որ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում նոր կառավարության կողմից դեռ ակտիվ քայլեր չի նկատել ԱՄՆ-ի հետ արտաքին քաղաքական հարաբերություններում: Նա հիշեցրեց, որ հայտարարություն եղավ, թե նախապատրաստվում է սեպտեմբերին Նյու Յորքում Փաշինյանի և Թրամփի հանդիպումը:

«Ես մի քանի անգամ վստահություն եմ հայտնել, որ այդ հանդիպումը դժվար թե կայանա հենց նշված ժամանակահատվածում, որովհետև դա բավական ծանրաբեռնված ժամանակահատված է: Եթե չեմ սխալվում, 2015-ին Օբաման չկարողացավ հանդիպել Գերմանիայի կանցլերին, հանդիպման չկայացման պատճառը երկու կողմերի խիտ գրաֆիկն էր, թեպետ երկուսն էլ գտնվում էին Նյու Յորքում` ՄԱԿ-ում, ըստ էության, նույն շենքում: Ինչևէ, կարծում եմ, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր քաղաքական շփումները ԱՄՆ-ի հետ, որովհետև ԱՄՆ-ն գերտերություն է, և չի կարելի այս պետության հետ ունենալ այնպիսի մակարդակի հարաբերություններ, ինչպիսին մենք ունենք»,- նշեց Սարգսյանը:

Քաղաքագետի կարծիքով` Հայաստանը պետք է թարմացնի իր օրակարգը ԱՄՆ-ի հետ, առավել ակտիվացնի բիզնես կապերը, որովհետև ԱՄՆ նախագահը բիզնես-մտածելակերպի տեր անձնավորություն է և շատ է կարևորում բիզնեսի զարգացումը ցանկացած երկրի հետ հարաբերություններում: Այստեղ, ըստ Սարգսյանի, լուրջ անելիքներ ու նաև հնարավորություններ կան ինչ-որ բաներ անելու համար:

«Ես վստահ եմ, որ ցանկացած ներքաղաքական գործընթաց էապես տարբերվում է արտաքին քաղաքական գործընթացներից, և բացարձակ կարևոր չէ, թե իշխանությունը որքան աջակցություն ունի իր պետության ներսում: Այսինքն` դա, իհարկե, կարևոր է, բայց ուղիղ համեմատական չի կարող լինել արտաքին աշխարհի հետ հարաբերություններում. արտաքին հարաբերությունները այլ ոլորտ են, որին պետք է մի փոքր ավելի ուշադիր և զգույշ, մի քիչ ավելի զգոն վերաբերվել այս գործունեության ընթացքում: Հայաստանի արտաքին քաղաքականության համար կան, այսպես ասենք, տարբեր մոտեցումներ, այդ թվում նաև, որ այդ քաղաքականությունը պետք է լինի ավելի ագրեսիվ, հարձակվողական, և կան մարդիկ, որ ասում են` պետք է այն հավասարակշռված և պաշտպանողական բնույթ կրի»,- ասաց քաղաքագետը:

Սարգսյանի կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս հավասարակշռված, բոլոր կողմերի հետ հնարավորինս ակտիվ երկկողմ շփումների և քաղաքական օրակարգ ձևավորելու ուղղությամբ: Սա, ըստ քաղաքագետի, միակ գրավականն է, որ Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում ունենա ձեռքբերումներ: Նա ընդգծեց, որ ԱԳՆ-ն արտաքին քաղաքականություն իրականացնող միակ մարմինը չէ, այն դիվանագիտական քաղաքականություն է իրականացնում, սակայն արտաքին քաղաքականություն է իրականացվում, ի թիվս այլ մարմինների, նաև օրենսդիր մարմնի կողմից, մանավանդ որ Հայաստանը խորհրդարանական պետություն է, ուստի այստեղ ևս պետք է մեր խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց մեծ ակտիվություն դրսևորի:

Հարցին` որքանով է այսօր հաջողվում Հայաստանին վարել արտաքին հավասարակշռված քաղաքականություն, Սարգսյանը նշեց, որ այս երեք ամիսները, ինչ նոր կառավարությունը ձևավորվել է, չափազանց փոքր ժամանակահատված է, որպեսզի ամբողջական ձևավորումներ լինեն արտաքին քաղաքականության մեջ թե՛ շեշտադրումների, թե՛ սկզբունքների փոփոխության տեսանկյունից:

«Նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունից մեծ փոփոխություններ ես չեմ տեսնում, դա նաև տրամաբանական է, որովհետև մեր արտաքին քաղաքականությունը ձևավորվել է տարածաշրջանում գոյություն ունեցող իրողությունների հիման վրա, այսինքն` դրանք հաշվի առնելով: Այստեղ որևէ բան չի փոխվել. աշխարհաքաղաքական իրողությունները նույնն են, գերտերությունների հետաքրքրությունները ևս, կարելի է փոքր շեշտադրումներ անել, բայց մենք ունենք մեր առաջնահերթությունը արտաքին քաղաքականության մեջ, դա Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, մեր անվտանգության խնդիրը, այս առումով որևէ փոփոխություն չի եղել և, կարծում եմ, չի էլ լինելու»,- նշեց Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP