Բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը. Իտալիայի ԱԳ փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը. Իտալիայի ԱԳ փոխնախարար

18:40 12.04.2024

Հռոմը հուսով է, որ Բրյուսելի և Երևանի միջև կհաջողվի գործընկերության նոր օրակարգ սահմանել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլին՝ պատասխանելով երկրի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Լեգա» կուսակցությունը ներկայացնող Պաոլո Ֆորմենտինիի հարցին:

Ապրիլի 11-ի նիստում Պաոլո Ֆորմենտինին հետաքրքրվել է, թե ներկայիս իրողություններում իտալական կառավարությունը ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել՝ խրախուսելու Հայաստանի հետագա մերձեցումը Եվրատլանտյան Արևմուտքի հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իտալիան կարևոր ազգային շահեր (մասնավորապես, էներգետիկ և առևտրային բնույթի) ունի Հարավային Կովկասում:

Հարցին ի պատասխան՝ Ջորջո Սիլլին նշել է.

«Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ դինամիկա են ապրում։ Մենք բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, և կարևոր է խրախուսել Երևանի առաջխաղացումը այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները: Գործող համագործակցության գործիքները՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Արևելյան գործընկերության տարածաշրջանային մեխանիզմը, ապահովում են այն ինստիտուցիոնալ շրջանակը, որտեղ կարելի է խորացնել երկխոսությունը և համագործակցությունը: Իտալիան հույս ունի, որ մենք կարող ենք հասնել Բրյուսելի և Երևանի միջև գործընկերության նոր օրակարգի սահմանմանը։ Դա կնպաստեր ռուսական խնամակալությունից Երևանի ամբողջական էմանսիպացիային»։

Իտալացի փոխնախարարն արձանագրել է նաև.

«Եվրոպական միության Քաղաքական և անվտանգության խորհուրդը մարտի 26-ին քննարկեց Հայաստանի օգտին աջակցության մի միջոցառում՝ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում։ Արդյունքում ձևավորվեց բարենպաստ դիրքորոշում։ Միջոցառումը ենթադրում է ոչ մահաբեր, ոչ հարձակողական տեխնիկայի մատակարարում, և որը նախագծված չէ Ադրբեջանի հետ առճակատման գծի մոտ հայ զինվորների տեղակայմանն աջակցելու համար։ Իտալիան նաև աշխատում է եվրոպացի գործընկերների հետ՝ Ադրբեջանին նման աջակցության համար, օրինակ՝ ականազերծման ոլորտում»:

Ջորջո Սիլլին նշել է նաև, որ Իտալիան վճռականորեն աջակցում է Եվրամիության և մասնավորապես՝ նախագահ Միշելի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում, ինչն, ըստ նրա, նախապայման է կովկասյան տարածաշրջանի խաղաղության, կայունության, անվտանգության և բարգավաճման ապագայի և Եվրոպայի հետ մերձենալու հեռանկարների համար:

Իտալիայի փոխարտգործնախարարը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը պաշտոնական հարաբերություններ է հաստատել 1992 թվականից։

«Քաղաքական երկխոսության տեսանկյունից այդ հարաբերությունները հաշվի են առել Մոսկվայի հետ Հայաստանի մերձավորության հետ կապված դժվարությունները, հատկապես Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո։ Այնուամենայնիվ, համագործակցությունը երբեք չի դադարել։ Այն բանից հետո, երբ Հայաստանը սառեցրեց մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, կարող է նոր փուլ բացվել։

Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն անցած մարտին մեկնել էր Երևան՝ հանդիպելով նաև նախագահ Խաչատուրյանի և վարչապետ Փաշինյանի հետ։ Ստոլտենբերգը խրախուսել է Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին (Բաքու կատարած այցի ընթացքում), համաձայնության գալ, որը թույլ կտա կարգավորել հարաբերությունները՝ ընդգծելով, որ հարցը մեծ նշանակություն ունի եվրատլանտյան տարածքում անվտանգության համար»,- ասել է նա։

Ավարտելով իր խոսքը՝ Ջորջո Սիլլին անդրադարձել է Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերություններին:

«Մենք ցանկանում ենք ամրապնդել համագործակցությունը Երևանի հետ տարբեր ոլորտներում։ Տնտեսականում, օրինակ, պետք է շեշտավորել ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճը, որը մենք ցանկանում ենք ավելի ամրապնդել։ Իտալիան հատուկ ուշադրություն է դարձրել Լեռնային Ղարաբաղից փախստականների՝ Հայաստան տեղափոխման հետևանքով առաջացած հումանիտար արտակարգ իրավիճակին»,- հայտարարել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

11:32 10.05.2025

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

11:26 10.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

Ապրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...

Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

11:15 10.05.2025

Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

11:00 10.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ: ...

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

10:30 10.05.2025

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ

10:10 10.05.2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ

Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...

BACK_TO_TOP