10:22 14.04.2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի է դարձել «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթի հայաստանյան պատվիրակը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող այս նախագծի հայաստանյան փուլն ավարտվել է եզրափակիչ փուլ անցած 10 մասնակցի կատարումներով։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է հայաստանյան և միջազգային ժյուրիի, ինչպես նաև հեռուստադիտողի քվեարկությամբ։
Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում Հայկ Հեքեքյանն է, երկրորդում՝ Էդուարդ Դայանը, իսկ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Լյանա Ուլիխանյանը՞
Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների ելույթներն ուղեկցվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հրաշալի երեկոյի և կատարումների համար: «Առավոտյան ներկա էի համադպրոցական գիտության փառատոնին, որտեղ մեր երեխաների գիտական մտքին և նորարար գաղափարներին ծանոթանալու հնարավորություն ունեի։ Երեկոյան արդեն պատանի երաժիշտների հրաշալի կատարումներն էի ունկնդրում՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ ունենք տաղանդավոր սերունդ: Պետության գլխավոր անելիքը տաղանդների զարգացման համար նպաստավոր պայմաններ և միջավայր ստեղծելն է: Նպատակադրել ենք ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որը տաղանդավոր երեխաների և երիտասարդների խրախուսման համար աջակցության նոր հարթակ է լինելու: Համոզված եմ՝ դեռ բազում առիթներ ենք ունենալու մեր հրաշալի կատարողներին լսելու ամենամեծ բեմերից»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրային հեռուստաընկերությանը դասական երաժշտության միջազգային մրցույթին մասնակցության համար` ընդգծելով նման նախաձեռնություններին պետական խրախուսանքի և ուշադրության կարևորությունը: Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մրցույթի մասնակիցներին, իսկ Հայկ Հեքեքյանին՝ հաղթական վերադարձ։
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթին կարող էին մասնակցել 12-21 տարեկան պատանիները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն կամ վերջին 2 տարիներին մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում։ Առաջին և երկրորդ փուլերում պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրել է լավագույն մասնակիցներին, որոնք կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում կատարումներով հանդես են եկել Հանրային հեռուստաընկերության եթերում: Մրցույթն անցկացվում է 1982 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։ Հայաստանը մասնակցել է 1 անգամ․ քանոնահար Նարեկ Կազազյանը գրավել է երրորդ տեղը։ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթը տեղի կունենա Նորվեգիայում օգոստոսի 17-ին։
10:00 14.07.2025
Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալՖրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...
09:50 14.07.2025
Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ ՈւկրաինայինԳերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի նոր խնդրանքին, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Նա ասաց, որ Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին և Կիևի կողմից նորացված կոչին», – ասվում է հոդվածում։ Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան […] ...
09:40 14.07.2025
Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...
09:35 14.07.2025
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածըԳործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...
09:30 14.07.2025
Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...
09:19 14.07.2025
Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից ԳազայումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...