Աղքատ լինելը պետք է ամոթ լինի, և կառավարության խնդիրն է սա ապահովել. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Աղքատ լինելը պետք է ամոթ լինի, և կառավարության խնդիրն է սա ապահովել. վարչապետ

20:01 08.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպմանը, անդրադառնալով անցումային արդարադատությանը, վստահեցրեց` դա չի նշանակում, որ սեփականության վերաբաշխում է լինելու: Վարչապետը նաև չբացառեց, որ եթե կոռուպցիոն դեպք լինի, պարզվի` մի պաշտոնյա միլիոնավոր ակտիվներ ունի գողացած, դրանք պետք է վերադարձվեն ՀՀ-ին, այս ճանապարհով ստիպված են լինելու գնալ, որովհետև կարող է պարզվել, որ մեր ազգային հարստության մի զգալի մասը «ծվարած է»  այնտեղ: Ըստ Փաշինյանի՝ պետք է լինի այդ ակտիվները գտնելու ու հետ բերելու ուղղությամբ միջազգային կառույցների հետ համագործակցելու հնարավորություն:

Վարչապետը, սակայն, նշեց` դեռևս հարցեր կան, որոնք հստակեցման կարիք ունեն, քանի դեռ մտահոգությունները հաշվի առնված չեն, երաշխիքներ չկան, որ դրանք չեն կարող «տռոյկաների վերածվել», չեն կարող դա անել:

«Մեզ համար կարևորը վստահությունն է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ իրենք ստեղծում են հնարավորություն, որ յուրաքանչյուր մարդ կարողանա իրեն լիարժեք զգալ, իր ընդունակությունները, տաղանդը, հնարավորությունները կարողանա իրացնել Հայաստանում, այն է` հաջողության նոր բանաձև են ստեղծում:

«Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդը երբեք չհամակերպվի իր աղքատության հետ: Միջին վիճակագրական քաղաքացին պետք է կարողանա մի քանի լեզուներով հաղորդակցվել, մասնագիտական հմտությունները զարգացնել: Չի կարող լինել բարձրորակ զոդող, ով իր համար աշխատանք չճարի և իր ընտանիքը չկարողանա պահել:

Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում 4000 թափուր աշխատատեղ կա, և ունենք 100 հազարից ավել նպաստառու ընտանիք: Մենք առողջ մարդուն ասում ենք` «քեզ համարում ենք սոցիալապես անապահով, 25 հազար դրամ ենք տալիս, և եթե պարզվի, որ դու այդտեղ աշխատում ես, 30 000 էլ եկամուտ ես ունենում կամ կով ես պահում, կզրկենք նպաստից, հանկարծ չանես դա»: Այսօր մարդիկ չեն գնում աշխատելու, ասում են` ինչի աշխատենք, որ նպաստից զրկվե՞նք: Այսինքն 25 հազար նպաստը դարձել է առողջ, ուժեղ, ֆիզիկական հնարավորությունը տեղը մարդու համար երազանքի գագաթնակետը»,- նշեց նա:

Վարչապետն ընդգծեց` իրենք չեն ուզում, որ ՀՀ քաղաքացին «յոլա գնա», նա պետք է աշխատի, հնարավորություն ստեղծի, հարուստ լինի: Փաշինյանի համոզմամբ` աղքատ լինելը պետք է ամոթ լինի, և կառավարության խնդիրն է սա ապահովել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP