Վրաստանի նախագահը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+19.09 oC

Վրաստանի նախագահը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին

23:41 15.04.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին՝ մեղադրելով ոստիկանությանը երկրի եվրոպական ապագան պաշտպանող մարդկանց ձերբակալելու մեջ։

«Քաղաքացիական հասարակության զանգվածային ցույցը Թբիլիսիում ընդդեմ «ռուսական օրենքի» (Օտարերկրյա գործակալների մասին օրենք): Ջրցան մեքենաներով և գազային ատրճանակներով հատուկ ջոկատայինները պատրաստ են գործողություններ ձեռնարկել իրենց եվրոպական ապագան պաշտպանող քաղաքացիական անձանց դեմ։ Ձերբակալությունները շարունակվում են։ Վրաստանը չի ենթարկվի վերախորհրդայնացման»,-գրել է Զուրաբիշվիլին X-ում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ խոսքը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի մասին է։

Այն ներկայացրել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիում ավարտվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքին աջակցող՝ իշխող կուսակցության հանրահավաքը

22:35 29.04.2024

Թբիլիսիում ավարտվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքին աջակցող՝ իշխող կուսակցության հանրահավաքը

Թբիլիսիում ավարտվել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության բազմահազար աջակիցների հանրահավաքը՝ ուղղված օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մի քանի ժամ շարունակ կուսակցության առաջնորդները ցուցարարներին դիմում էին Ռուսթավելի պողոտայի՝ խորհրդարանի շենքի դիմացի բեմից։ Նրանց թվում էին «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ներկայիս նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա […] ...

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

22:15 29.04.2024

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

ԱՄՆ Նեկրայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որը ենթադրում է անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառների թվում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման փաստն է: Արտյոմ Երկանյանն անցած շաբաթ «Հորիզոնի» տաղավարում այս թեմային անդադարձել էր, այսօր ևս նոր տեղեկություն փոխանցեց։ «Բանաձևի ընդունունման դեպքում, իհարկե, ենթադրվում է, որ Բայդենի վարչակազմը 180 օրվա ընթացքում «Մագնիտսկու […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

21:49 29.04.2024

ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը IRNA-ին տված հարցազրույցում ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնագրի անհրաժեշտությունն ընդհանուր անվտանգային խնդիրների լուծման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 29-ին հրապարակված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավորը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է։ Նա ընդգծել է Հայաստանի […] ...

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել

19:41 29.04.2024

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալել են մի խումբ անձանց, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ մանրամասնելով, որ Ստամբուլի թաղամասերից մեկում ձերբակալված անձը մասնագիտացած էր ռումբերի պատրաստման գործում։ Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ դրանց պարունակություն հանդիսացող քիմիական պայթուցիկ […] ...

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին

18:42 29.04.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ԻԻՀ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է ապրիլի 27-ից մայիսի 1–ն անցկացվող Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին։ Նախարարի տեղակալն այցելել է նաև Չաբահարի ազատ տնտեսական գոտու տաղավար, որի գործադիր տնօրենը ներկայացրել է տարածաշրջանի արտադրական և արտահանման հնարավորություններին և հնարավոր համագործակցության վերաբերող հարցեր։ Iran Expo 2024-ին Հայաստանից մասնակցում […] ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

18:04 29.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։   ...

BACK_TO_TOP