19:35 08.09.2018
«Տեսեք՝ ինչ է կատարվում, լավ ձևը գտել են: Որևէ կոռուպցիոների հետևից գնում են, ինքը Հայաստանի ներսում պաշտպանվելու ոչ մի մեխանիզմ չունի, այսինքն՝ հանրությունը չի աջակցում, մյուս կոռուպցիոն մեխանիզմներով չի կարող պաշտպանվել՝ չի կարող փող տալ, գործը փակել, և ամենալավ պաշտպանվելու ձևն է մնում: Ասում են՝ վայ, սա Ռուսաստանի դեմ է: Եվ Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ երկրում ինչքան կոռուպցիոներ կա, իրենց ներկայացնում են որպես Ռուսաստանի հովհանավորյալ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ և հավելել, որ երբ ուզում են տվյալ մարդկանցից վերցնել նրանց գողացածը, ապա վերջիններս ցույց են տալիս, որ դա գործողություն է Ռուսաստանի դեմ:
«Սա ուղղակի աբսուրդ է, և այս հարցի վերաբերյալ մենք այսօր ՌԴ նախագահի հետ շատ լուրջ խոսակցություն ենք ունեցել: Երկուստեք արձանագրել ենք, որ դա ուղղակի աբսուրդ է, որովհետև ՀՀ տարածքում այն պրոցեսները, որոնք օրինական տարվում են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ես այսօր կարող եմ արձանագրել, որ կա ՌԴ լիարժեք աջակցությունը»,- ասել է Փաշինյանը:
08:55 06.05.2025
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըՄայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...
08:50 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 06.05.2025
Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ FigaroՖրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...
08:29 06.05.2025
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։ ...
08:22 06.05.2025
Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիրՄիացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...