17:00 16.04.2024
Հայ գերիների դրությունը Բաքվում խիստ մտահոգիչ է։ Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ըստ տեղեկությունների, այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, ձերբակալվածներին ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել: Սակայն այս հանգամանքները որևէ կերպ լույս չեն սփռում Բաքվում հայ գերիների իրական դրության, նրանց իրավունքների պաշտպանվածության և անվտանգության ապահովման վրա:
Նախ անհրաժեշտ է նշել, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր ռազմագերիների և պատանդների փոխանակություն, սակայն Ադրբեջանը, ինչպես մյուս բոլոր պարագաներում, այս դեպքում էլ չի իրականացրել և դեռևս հրաժարվում է իրականացնել իր ստանձնած պարտավորությունը։
Ավելին՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը գերեվարել է հայկական բանակի զինծառայողներին՝ մեծացնելով Հայաստանի նկատմամբ ճնշումը։
Վերջին տարիների բանակցային գործընթացում Ադրբեջանը երեսպաշտորեն շարունակաբար մեղադրել է Հայաստանին նոյեմբերի 9-ի համաձայնագրի այս կամ այն կետերը խախտելու մեջ և այդ կեղծ մեղադրանքները վերածել առիթների նոր ռազմական գործողություններ սադրելու ու իր սադրանքներին նոր արդարացումներ գտնելու համար։
Հայ գերիների դրությունը Բաքվում խիստ մտահոգիչ է։ Ադրբեջանը, որն անգամ սեփական բնակչության նկատմամբ քաղաքական վանդալիզմի մեծ փորձ ունի, վստահաբար արմատապես խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը։ Մյուս կողմից Ադրբեջանն այն պետությունն է, որն անգամ արգելափակում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակման ժամանակ՝ դրանով էլ ավելի խորացնելով հարուցված հումանիտար աղետը՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ֆիզիկական բնաջնջման քաղաքականության դրսևորումը:
Մենք պահանջում ենք ի թիվս այլ պարտավորությունների, ազատ արձակել Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին՝ ապահովելով նրանց անվտանգ տեղափոխումը Հայաստան»,-ասվում է հայտարարությունում:
23:59 09.05.2025
Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համարՄայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...
23:53 09.05.2025
Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելուՈւկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...
23:48 09.05.2025
«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից էՄայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...
23:42 09.05.2025
Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համարՌուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...
23:34 09.05.2025
Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավորՄայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...
23:24 09.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...