Իրանը պատրաստվում է Իսրայելի պատասխան հարվածին. The Wall Street Journal – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+23.09 oC

Իրանը պատրաստվում է Իսրայելի պատասխան հարվածին. The Wall Street Journal

17:42 17.04.2024

Իրանի իշխանությունները պատրաստվում են Իսրայելի պատասխան հարվածին իրանական տարածքի ուղղությամբ և իր անձնակազմի ու վստահված անձանց դեմ գրոհներին` այլ երկրների տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է The Wall Street Journal թերթը։

Թերթի տվյալներով` Իրանն ապրիլի 17-ին հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը պատրաստում է հարվածների, իսկ իր ռազմածովային նավատորմը կսկսի Կարմիր ծովում ուղեկցել իրանական առևտրական նավերին:

«Թեհրանը նաև սկսել է անձնակազմի տարհանումը Սիրիայում գտնվող օբյեկտներից, որտեղ մեծ ներկայություն ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», – հրատարակությանը հայտնել են սիրիացի և իրանցի պաշտոնյաներն ու խորհրդականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

22:40 30.04.2024

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

Հունգարիայի կառավարությունը խոչընդոտում է Հայաստանին Եվրամիության օգնության հատկացումը: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկությունների համաձայն, Բրյուսելու վերջերս համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու մասին: Այդ գումարը պետք է հատկացվեր ԵՄ խաղաղության հիմնադրամից, պետք […] ...

Նորվեգիան Ուկրաինային լրացուցիչ 630 մլն դոլար կհատկացնի

22:18 30.04.2024

Նորվեգիան Ուկրաինային լրացուցիչ 630 մլն դոլար կհատկացնի

Այս տարի Նորվեգիայի կառավարությունը թագավորության բյուջեից լրացուցիչ օգնություն կհատկացնի Ուկրաինային 7 միլիարդ կրոնի չափով (632 միլիոն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ «Ուկրաինայում իրավիճակը դարձել է ավելի լուրջ և ավելի անկանխատեսելի»,- ասել է վարչապետը, որin մեջբերում է NRK հեռարձակող կորպորացիան։ Հատկացված գումարից 6 մլրդ կրոնը (540 մլն դոլար) նախատեսված […] ...

ԱՄՆ-ը ակնկալում է, որ ​​ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մոտ օրերս

21:41 30.04.2024

ԱՄՆ-ը ակնկալում է, որ ​​ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մոտ օրերս

ԱՄՆ-ն ակնկալում է, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մոտ օրերս։ Այս մասին Հորդանանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը կենտրոնացած է «Գազայի հատվածում զինադադարի և ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման վրա»։ «Սա առաջնահերթություն է, և ես կարծում եմ, որ […] ...

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն

21:30 30.04.2024

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում՝ քաղաքի կենտրոնական պուրակում գտնվող հայկական խաչքարի առջև, ապրիլի 26-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին Վալ-դը-Մարն դեպարտամենտի պատգամավոր Միշել Էրբիյոնը, Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվյե Կապիտանիոն, Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիկքելը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպության նախագահ […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

20:53 30.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։ «Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», – ասել է Սմեդյարովը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած […] ...

Ուլան-Ուդեում այրվում են տներ և կենցաղային շինություններ մոտ 3 հազ. քմ տարածքում. հրապարակվել են կադրեր

20:46 30.04.2024

Ուլան-Ուդեում այրվում են տներ և կենցաղային շինություններ մոտ 3 հազ. քմ տարածքում. հրապարակվել են կադրեր

Ուլան-Ուդեում այրվում են տներ և կենցաղային շինություններ 3 հազար քմ մակերեսի վրա, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Հրդեհի մասին հաղորդվել է Ուլան-Ուդե, SNT «Պոբեդա», Մագիստրալնայա փողոցի հասցեից: Նախնական տվյալներով այրվում են տներ և կենցաղային շինություններ ընդհանուր 3 հազար քառ. մետրանոց հրապարակում»,- հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Սաստիկ քամիները դժվարացնում են հրդեհի մարումը։   ...

BACK_TO_TOP