Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+21.09 oC

Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

15:18 18.04.2024

ԱՄՆ կոնգրեսական ներկայացուցիչ Դինա Տիտուսը պլանավորում է հաջորդ շաբաթ Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ակտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։

«Այն տարբեր պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի ստիպեն նրանց (խմբ․ ադրբեջանցի պաշտոնյաներ) վճարել նման գործողությունների համար»,- նշել է Տիտուսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարբած տղամարդը հարձակվել է բիզոնի վրա և դաշտով մեկ հետապնդել կենդանուն

10:05 01.05.2024

Հարբած տղամարդը հարձակվել է բիզոնի վրա և դաշտով մեկ հետապնդել կենդանուն

Yellowstone ազգային պարկում հարբած այցելուն հարձակվել է բիզոնի վրա և ոտքով հարվածել դրանցից մեկին։ Այս մասին հայտնում է Ազգային պարկի ծառայությունը։ Հարբած տղամարդը դաշտով մեկ հետապնդել է կենդանուն և վնասվածքներ ստացել։ 40-ամյա Քլարենս Յոդերը տեղափոխել է բժշկական կենտրոն, որից հետո տեղափոխվել Գալաթին շրջանի կալանավայր։ Ամերիկացուն մի քանի մեղադրանք է առաջադրվել և կարող է մինչև հինգ […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող ավելի քան 40 կասկածյալ

09:56 01.05.2024

Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող ավելի քան 40 կասկածյալ

«Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ կողմնակիցներ են ձերբակալվել Թուրքիայի 12 նահանգներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ներքին գործերի նախարար Ալի Էրլիկայային հղումով։ Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ գործողությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 41 մարդ, որոնցից 10-ը գերեվարվել է Ստամբուլում։ Նշվում է, որ բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է հրազեն։ Ապրիլի 29-ին Ալի Երլիկայան հայտնել […] ...

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել

09:27 01.05.2024

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել

Չինաստանի հարավում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, արգելափակվել է 18 ավտոմեքենա, իսկ ավելի քան 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Հստակեցվում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Գուանդուն նահանգից Ֆուջյան նահանգ տանող արագընթաց մայրուղու վրա։ «Արտակարգ իրավիճակի հետևանքով 18 ավտոմեքենա մնացել է փլատակների տակ, […] ...

Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ վիրավորվել է երեք իրավապահ

09:00 01.05.2024

Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ վիրավորվել է երեք իրավապահ

Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներից հետո մի քանի ոստիկաններ հոսպիտալացվել են։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով։ Իրավիճակն ավելի է բարդացել, երբ ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտնվել է Ռուսթավելի պողոտայում և փորձել ճեղքել ոստիկանական շղթան։ Ոստիկանությունը ուժ է կիրառել՝ նրան տարածքից հեռացնելու համար։ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է երեք իրավապահ։ «Մոբիլիզացվել են բավարար […] ...

Շվեյցարիայի և Բրազիլիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովը

08:50 01.05.2024

Շվեյցարիայի և Բրազիլիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովը

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարներ Իգնացիո Կասիսը և Բրազիլիայի Մաուրո Վիեյրան երեքշաբթի օրը շվեյցարական Սոլոթուրն քաղաքում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ հունիսյան խաղաղության համաժողովը, ասվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Շվեյցարիան և Բրազիլիան կիսում են երկխոսության և միջնորդության միջոցով ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում համապարփակ խաղաղության հաստատմանը նպաստելու ցանկությունը»,- ասվում է […] ...

Արգենտինայի Կոնգրեսը հավանություն է տվել նախագահ Միլեյի հիմնական բարեփոխումներին

08:34 01.05.2024

Արգենտինայի Կոնգրեսը հավանություն է տվել նախագահ Միլեյի հիմնական բարեփոխումներին

Արգենտինայում նախագահ Խավիեր Միլեյի նախաձեռնած վերափոխումը նոր թափ է հավաքում։ Կոնգրեսի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ հաստատել է պետության ղեկավարի առաջարկած բարեփոխումների փաթեթը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Պատգամավորները Միլեյին լրացուցիչ լիազորություններ են պատվիրել վարչական, ֆինանսական և էներգետիկ ոլորտներում։ Սա նախագահին թույլ կտա արագ որոշումներ կայացնել կառավարման օպտիմալացման և ծախսերը նվազեցնելու համար: Խորհրդարանականները նաև արտոնել են […] ...

BACK_TO_TOP