Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+20.09 oC

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան

23:11 18.04.2024

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են, և այժմ պետք է քայլեր ձեռնարկվեն Իսրայելին հետագա էսկալացիայից հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Այժմ ավարտվել են Իրանի օրինական պաշտպանության, նրա փոխադարձ ու համաչափ գործողությունները, այս առումով անհրաժեշտ է զսպել Իսրայելի ռեժիմը Իրանի շահերի դեմ ուղղված հետագա արկածախնդրությունից»,- ասել է նա։

ԱԳ նախարարի խոսքով, եթե Իսրայելը ուժ կիրառի Թեհրանի շահերի դեմ, «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի իրացնել անհապաղ ու վճռական պատասխան տալու իր իրավունքը, ինչը կստիպի նրանց զղջալ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում է հայերին․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

23:59 01.05.2024

Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում է հայերին․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

Ֆրանսիայի Ներքին գործերի և Անդրծովյան տարածքների հարցերով նախարար Ժերալդ Դարմանեն ելույթ է ունեցել ու անդրադարձել Ադրբեջանի վարած քաղաքականությանը։ «Ադրբեջանը փորձում է օգտագործել Նոր Կալեդոնիայի հարցը՝ ոչ ի պաշտպանություն այս կամ այն ժողովրդի և ոչ էլ հանուն ժողովրդավարական սկզբունքների: Դրա համար, նախևառաջ, հարկավոր է, որ Արդրբեջանն ինքը ժողովրդավարական սկզբունքների կրող լինի, ինչը մեզ համար ամենևին ակնհայտ […] ...

Իսրայելի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն այցելել են Գազայի հատվածի հետ սահման

23:22 01.05.2024

Իսրայելի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն այցելել են Գազայի հատվածի հետ սահման

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այցելել են Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող «Քերեմ Շալոմ» անցակետ: Այս մասին հայտնում է Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հանդիպումից հետո Գալանտը կառուցողական է անվանել Բլինքենի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել Իսրայելի սահմանային անցակետում դեպի անկլավի հարավային հատված: Նա ասել է, որ պետքարտուղարի հետ […] ...

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին ընդդեմ ավտոկրատական երկրների դաշինքների՝ Եվրոպան պաշտպանում է իր դավանած արժեքները, շահերը․ ՀՀ դեսպան

22:42 01.05.2024

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին ընդդեմ ավտոկրատական երկրների դաշինքների՝ Եվրոպան պաշտպանում է իր դավանած արժեքները, շահերը․ ՀՀ դեսպան

Ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բանախոսի կարգավիճակով մասնակցեց Ֆրանսիայի ազգային ժողովում «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքում ժողովրդավարության աշխարհաքաղաքականությունը․ Հայաստան, Իսրայել և Քրդստան» խորագիր կրող համաժողովին։ Միջոցառմանը որպես բանախոսներ մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային կրթության հարցերով նախկին նախարար, «Լe Laboratoire de la République» ուղեղային կենտրոնի նախագահ Ժան-Միշել Բլանքերը, Ֆրանսիայի […] ...

Մեկ շաբաթ հետո Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ կքննարկի աղմկահարույց օրինագիծը

22:14 01.05.2024

Մեկ շաբաթ հետո Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ կքննարկի աղմկահարույց օրինագիծը

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ը նախատեսում է բոլոր ընթերցումներով ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը՝ չնայած երկրում շարունակվող բողոքի ցույցերին, սա բխում է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեի ճեպազրույցում արված հայտարարությունից։ «Ընթացակարգը հետևյալն է՝ երկու շաբաթից կունենանք երրորդ լսումը, հետո մոտ մեկ ամսից՝ չորս շաբաթից կլինի վետոյի հաղթահարումը»,- նշել է վարչապետը։ Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր օտարերկրյա […] ...

Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 226 մարդ

21:49 01.05.2024

Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 226 մարդ

Իրավապահ մարմինները Թուրքիայում ձերբակալել են 226 մարդու՝ մայիսմեկյան ցույցերի հետ կապված միջադեպերի առնչությամբ, ցույցերի մասնակիցների թիվը հասել է 241 հազարի, X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։ Չորեքշաբթի օրը հազարավոր ցուցարարներ հավաքվել են Ստամբուլի Սարաչհանե զբոսայգում՝ ծրագրելով քայլել դեպի Թաքսիմ հրապարակ՝ չնայած այնտեղ քաղաքական ցանկացած հանրահավաքի արգելքին։ Ոստիկանական շրջափակումն ամբողջությամբ փակել […] ...

Փարիզում ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո 12 ոստիկան հոսպիտալացվել է

21:10 01.05.2024

Փարիզում ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո 12 ոստիկան հոսպիտալացվել է

Փարիզում 12 ոստիկաններ հոսպիտալացվել են արհմիությունների մայիսմեկյան երթի ժամանակ ագրեսիվ ցուցարարների հետ բախումներից հետո։ Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրային։ Նրանցից 7-ը վիրավորվել են «գյուղատնտեսական ռումբի» պատճառով։ Թե ինչ հանգամանքներում են վիրավորվել մնացած հոսպիտալացված ոստիկանները, չի նշվում։ Նախնական տվյալներով՝ բերման են ենթարկվել Փարիզում տեղի ունեցած բախումների 45 մասնակից։ ...

BACK_TO_TOP