«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+22.09 oC

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

11:28 23.04.2024

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։

Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝

սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ.
օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման հետ կապված կայուն հմտություններ.
նպաստել ձեռք բերված գիտելիքների և հմտությունների արմատավորմանը երեխաների առօրյա կյանքում.
զարգացնել դեռահասների մոտ առաջնորդական հմտություններ՝ առողջ սովորություններ խթանելու համար:
Մրցույթի հիմնական գաղափարն առողջ ապրելակերպի վերաբերյալ նոր նախագծերի մշակումն է Հայաստանի բոլոր դպրոցների կողմից, որը նաև լավ առիթ կլինի Հանրակրթական պետական չափորոշչով սահմանված «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի շրջանակում ստացած գիտելիքների ամրապնդման և շրջանառության համար։ Լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան այցելելու առողջ ապրելակերպի ամառային ճամբար, որտեղ նրանք կդառնան առողջ ապրելակերպի մշակույթի իսկական դեսպաններ՝ սովորելով առողջ ապրելակերպի գաղափարների առաջմղման տարբեր մեթոդներ և կկարողանան դրանում ներգրավել իրենց ողջ համայնքին։

Արշավը կազմված է մի քանի փուլերից.

Մրցույթի փուլ

Առողջապահության նախարարությունը մշակում է կանոնակարգ առողջ ապրելակերպի ընտրված 4 նախագծերի շուրջ և հայտարարում է մրցույթ Հայաստանի բոլոր դպրոցների շրջանում:
Դպրոցներն ըստ կանոնակարգի ներկայացնում են իրենց մշակած ծրագրերը:
ԱՆ իրականացնում է նախագծերի մրցույթ և հայտարարում լավագույն 20 ծրագրերը:
էքսպո ցուցադրություն Երևան քաղաքում

20 հաղթող նախագծերը ներկայացնելու նպատակով կկազմակերպվի էքսպո ցուցադրություն: Միջոցառումը կիրականացվի բաց տարածքում, ազատ հանրային միջոցառման ոճով: Հաղթող դպրոցները և աշակերտները կստանան մրցանակներ:
«Առողջ ապրելակերպի ամառային ճամբար» Դսեղ գյուղի ՔՈԱՖ-ի սմարթ կենտրոնում

20 հաղթող նախագծերից առաջին տեղ գրաված լավագույն 4 պրոյեկտների հաղթողները կմեկնեն ամառային ճամբար: Ճամբարում երեխաներին կայցելեն փորձագետներ և նրանց կկրթեն առողջ ապրելակերպի թեմաներով: Արշավների արդյունքում երեխաները կդառնան «Առողջ ապրելակերպի դեսպաններ» և կխթանեն առողջ ապրելակերպն իրենց համայնքում:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://aroxj_aprelakerpi_despan.schoolfeeding.am/:

Մասնակիցները կարող են գրանցվել մրցույթին վերոնշյալ հղումով ապրիլի 19-ից սկսած՝ 2 շաբաթ տևողությամբ:

Առողջապահության նախարարությունը կկազմակերպի նաև առցանց վեբինարներ բոլոր մարզերի հետ` ներկայացնելու մրցույթի մանրամասները և պատասխանելու մասնակիցների բոլոր հարցերին:

Վեբինարները կկազմակերպվեն մասնակիցների գրանցումից հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

20:36 01.05.2025

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

Իրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

20:14 01.05.2025

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...

SHANTNEWS

20:00 01.05.2025

SHANTNEWS

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

19:51 01.05.2025

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։   View this post on Instagram   A post shared by FC […] ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

19:36 01.05.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

19:17 01.05.2025

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

Մայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...

BACK_TO_TOP