18:06 28.03.2018
Ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի մատակարարման համար Լեհաստանը 4,75 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Raytheon խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության հետ։
«Սա պատմական պահ է … Մենք լեհական բանակը համալրում ենք աշխարհի պաշտպանության ամենազարգացած համակարգով», – գործարքի վերաբերյալ հայտարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Այս համակարգերն ուղղված են Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից Լեհաստանի օդային տարածքը պաշտպանելուն, ինչպես պնդում են արևմտյան լրատվամիջոցները։ Հետաքրքիր է ընտրված նաև պայմանագրի կնքման ժամանակը՝ Ռուսաստանի մասնակցությամբ դիվանագիտական խոշորագույն սկանդալի օրերին։
Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ Բրիտանիան ու նրա դաշնակիցները՝ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, մեղադրում են Ռուսաստանին։ Այս երկրներն ընդհանուր առմամբ ռուսաստանցի ավելի քան 100 դիվանագետ են այս օրերին արտաքսել այս սկանդալի պատճառով։
Ինչ վերաբերում է Լեհաստանին, ապա այնտեղ նույնիսկ ժողովրդական մակարդակում վախենում են, որ մի օր Ռուսաստանի զորքերը ներխուժելու են իրենց տարածք։ Դրա համար Լեհաստանը վերջին տարիներին զինվում է ոչ միայն հակաօդային սպառազինությամբ, այլև գերմանական տանկերով և այլ տեխնիկայով։
Լեհաստանի օդային տարածքը հսկում են նաև ՆԱՏՕ-ի ուժերը, սակայն Patriot համակարգերը լրացուցիչ պաշտպանություն կարող են լինել երկրի համար։ Այս համակարգերը նախատեսված են հակառակորդի մարտական ինքնաթիռների, ինչպես նաև հրթիռների չեզոքացման համար։ Համարվում են լավագույններից մեկն աշխարհում և կիրառվել են մի շարք պատերազմական թատերաբեմերում։
Patriot հրթիռները վերջերս հաճախ են հիշատակվում Եմենի հակամարտության համատեքստում։ Եմենում գործող հութի ցեղերը, որոնք իշխանությունից հեռացրել են նախկին վարչակարգը, հաճախ խորհրդային ու իրանական արտադրության հրթիռներ են արձակում Սաուդյան ռազմաբազաների ու ենթակառուցվածքների ուղղությամբ։ Սաուդյան բանակի Patriot հրթիռները հիմնականում կարողանում չեզոքացնել այդ հրթիռները։ (Ստորև՝ հութիների արձակած հրթիռի՝ Սաուդյան երկնքում խոցման ամենաթարմ դեպքը՝ երկու օր առաջ)։
#BREAKING: Footage sent to Al Arabiya shows moment anti-defense missiles from #Saudi Patriot batteries fired to intercept apparent #Houthi missile over #Riyadh.
Follow updates here: https://t.co/s4TdYoXf6e pic.twitter.com/0GkBiOvZl3
— Al Arabiya English (@AlArabiya_Eng) March 25, 2018
Այս համակարգերից վաղուց փորձում է գնել նաև Թուրքիան։ Սակայն Վաշինգտոնը հրաժարվում է Անկարային տրամադրել համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ՝ տեղում արտադրություն սկսելու համար։ Սա թուրքական կողմի համար սկզբունքային կետ է, քանի որ նրանք չեն ուզում ԱՄՆ-ից կախված լինել համակարգերի սպասարկման, դրանց զինամթերքի գնման հարցում։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...