Գաստրոէնտերոլոգը թվարկել է բրոկկոլիի օգտակար հատկությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

Գաստրոէնտերոլոգը թվարկել է բրոկկոլիի օգտակար հատկությունները

08:20 23.04.2024

Բրոկկոլին ամենաօգտակար բանջարեղենն է, քանի որ 100 գրամը պարունակում է C և K վիտամինների գրեթե ամբողջ օրական պահանջը։ Այս մասին հայտարարել է գաստրոէնտերոլոգ Դարիա Ուտյումովան։

«Վիտամին C-ն կարգավորում է նյարդային համակարգի գործառույթները, ինչպես նաև ակտիվացնում է էնդոկրին գեղձերի աշխատանքը։ Այն նաև մասնակցում է սթրեսի նկատմամբ դիմադրության ձևավորմանը, քանի որ հակաօքսիդանտ է։ Այս հատկությունների շնորհիվ վիտամին C-ն օգնում է նաև մեր իմունային համակարգի աշխատանքին»,- Gazeta.Ru-ի հետ կիսվել է նա։

Ըստ բժշկի՝ վիտամին K-ն կարևոր է արյան մակարդման և ոսկրային հյուսվածքի ամրացման համար, քանի որ մեծացնում է դրանց խտությունը և նվազեցնում կոտրվածքների վտանգը։ Բրոկկոլիում պարունակվող կալցիումը և մագնեզիումը ձևավորում են ոսկրային հյուսվածք, իսկ մանրաթելը բարելավում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը: Բժիշկը բացատրել է, որ բանջարեղենը լյուտեինի աղբյուր է, որն ապահովում է աչքերի և մազանոթների առողջությունը։

«Բրոկկոլին պարունակում է կարոտինոիդներ, որոնք պատասխանատու են տեսողության սրության համար և մեծացնում են աչքերի զգայունությունը պայծառ լույսի նկատմամբ։ Այս նույն նյութերն օգնում են չեզոքացնել ազատ ռադիկալների ազդեցությունը, որոնք տարիքի հետ քայքայում են աչքի ցանցաթաղանթը»,- ասել է Ուտյումովան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է սկսել «քաղաքականության մեղմացման» գործընթաց

19:47 03.05.2024

Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է սկսել «քաղաքականության մեղմացման» գործընթաց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի հետ հանդիպումից հետո ասել է, որ ցանկանում է սկսել «քաղաքականության մեղմացման» գործընթաց։ «Պարոն Օզելին ասացի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնամ Թուրքիային․ ես կցանկանայի սկսել մեղմացման գործընթացը Թուրքիայում»,- ասել է Էրդողանը։ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիային անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը կլինի երկրի հետագա զարգացման […] ...

Արեգակնային հզոր բռնկումները խզել են ռադիոհաղորդակցությունը Ճապոնիայում, Չինաստանում և Ավստրալիայում

19:37 03.05.2024

Արեգակնային հզոր բռնկումները խզել են ռադիոհաղորդակցությունը Ճապոնիայում, Չինաստանում և Ավստրալիայում

Արեգակնային երկու նոր հզոր բռնկումները խափանումներ են առաջացրել Ճապոնիայում, Չինաստանում և Ավստրալիայում կարճ ալիքների ռադիոհաղորդակցությունում: Պայթյունները տեղի են ունեցել մայիսի 2-ին և 3-ին, հայտնում է Spaceweather պորտալը։ Ամենահզոր՝ X կատեգորիայի առաջին ժայթքումը, տեղի է ունեցել մայիսի 2-ին: Ավելի թույլ՝ M դասի հաջորդ պայթյունը, գրանցվել է մայիսի 3-ին: Հետազոտողները նշել են, որ անցյալ X դասի բռնկումը […] ...

Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա

19:30 03.05.2024

Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այրվում է Լիխտերֆելդի շրջանում գտնվող Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Berliner Morgenpost թերթը։ Նշվում է, որ հրդեհի հետևանքով առաջացած թունավոր ծուխը կարող է վտանգավոր լինել։ Բեռլինի հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ դեպքի վայրում աշխատում է մոտ 100 փրկարար: Ժամը 14: 00-ի դրությամբ այդ թիվը հասել է […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ

19:12 03.05.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման […] ...

Կիևը Արևմուտքի աջակցությամբ պատրաստվում է նոր հարձակման Ղրիմի կամրջի վրա․ Զախարովա

16:37 03.05.2024

Կիևը Արևմուտքի աջակցությամբ պատրաստվում է նոր հարձակման Ղրիմի կամրջի վրա․ Զախարովա

Կիևը բացահայտորեն պատրաստվում է նոր հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի աջակցությամբ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այսօր՝ Ղրիմի ազատագրման 80-ամյակի նախաշեմին, Ղրիմի կամուրջը կրկին վտանգի տակ է։ Կամրջի վրա հարձակվելու նախապատրաստությունը այժմ բացահայտորեն իրականացվում է ցուցադրական խրոխտությամբ և հավաքական Արևմուտքի անմիջական ու անմնացորդ աջակցությամբ»,- ընդգծել է դիվանագետը։   ...

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը

16:20 03.05.2024

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում քննարկել են բազմաբնույթ առևտրատնտեսական համագործակցության հարցեր և հաստատել իրենց պատրաստակամությունն ամրապնդելու երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ «Բանակցություններում նրանք քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդի հարցեր, որոնք ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում», – ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված […] ...

BACK_TO_TOP