Խաղաղության առաջին շահառուները Հայաստանն ու Ադրբեջանն են․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Խաղաղության առաջին շահառուները Հայաստանն ու Ադրբեջանն են․ Փաշինյան

22:49 22.04.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ի՞նչ լծակներ կարող են ունենալ որոշ երկրներ Ադրբեջանի վրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համատեքստում՝ շեշտելով, որ խաղաղության առաջին շահառուները հենց Հայաստանն ու Ադրբեջանն են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին խոսել է բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Լրագրողը բերել է «British Petroleum»-ի օրինակը, որն Ադրբեջանից 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել վերջին չորս տարիներին և հարցրել է՝ արդյոք Հայաստանի իշխանությունը կցանկանա՞ր, որ Միացյալ Թագավորությունն այդ լծակն օգտագործեր:

«Նախ ես չէի ցանկանա մեկնաբանել բիզնես գործունեությունը, ներդրումները, որոնք տեղի են ունենում հարևան երկրներում: Ես կարող եմ մի բան ասել, արձանագրել, որ, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ցանկացած ներդրում պետք է ունենա շահագրգռություն, որպեսզի ներդրման միջավայրում և տարածաշրջանում լինի խաղաղություն և հաստատվի խաղաղություն:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և նաև ներդրողների հետաքրքրությունների տիրույթում են: Բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են: Եվ այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին 5 ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն է, որ ի վերջո հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառու»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, անհանգստացնում են Հայաստանի իշխանություններին: «Ինչու՞, որովհետև եթե մենք տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, և այո, այդ հարաբերակցությունը ձևավորում է նաև Ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ: Բայց մեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նույնիսկ այս դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և սպառազինության ու տեխնիկայի ձեռբերումներին, չնայած, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը շեշտել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը: «Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար: Եվ նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես՝ մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որն Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ՝ և՛ ֆինանսական, և՛ ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ ու ունի պաշտպանական նշանակություն, բայց մենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չենք թողնում:

Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել: Այսինքն, որպեսզի կարողանանք փոխադարձ այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունն առաջարկել է և շարունակում է առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից: «Այդ արձանագրումը, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Մենք առաջարկել ենք չհարձակման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը, որովհետև շատ պարզ համաձայնագիր է, որ մենք, նամանավանդ հիմա, երբ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը դրել ենք մեր սահմանագծման, սահմանազատման պրոցեսի հիմքում, կարող ենք, դա շատ պարզ թուղթ է, ստորագրել, որ չենք հարձակվելու իրար վրա՝ ելնելով այն իրողությունից, որ միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչել ենք և միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունենք: Հետևաբար, այս տրամաբանությամբ, կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք աշխատել, և այն համաձայնությունը, որ նախորդ ուրբաթ օրը երկու երկրների սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները ձեռք բերեցին, նաև նման համաձայնություններն իրենք կարող են կայունությանը նպաստել։ Մեծ հաշվով՝ գիտեք ի՞նչ, եկեք մի այսպիսի հարցադրում էլ անենք. տեսեք՝ մենք խոսում ենք ռազմական բյուջեների մասին, բայց, իհարկե, կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնացած միջոցները ներդնենք մեր երկրների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Ճիշտ է, այս տարի մենք մեկ անձին ընկնող համախառն ներքին արդյունքով բավական մեծ առաջընթաց ենք ունեցել, բայց մեր երկրում էլ, Ադրբեջանում էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան: Եվ երբ հնարավոր լինի և երբ լինի խաղաղություն, դա հնարավորություն կտա, որ առաջինը՝ երկու երկրների կառավարություններն այդ ներդրումներն անեն սոցիալ-տնտեսական զարգացումների վրա, և երկրորդը՝ որպեսզի նաև ինչ-որ պահի մենք մտածենք ռեգիոնալ տնտեսական զարգացումների մասին,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասել է, որ նաև ռեգիոնալ տնտեսական զարգացումների համատեքստում է, որ Հայաստանը որդեգրել և ներդրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ «Մեր մտքերի ընթացքն այդ ուղղությամբ է գնում: Նկատի ունեմ՝ մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստվում ենք խաղաղության, բայց մյուս կողմից էլ, քանի դեռ չունենք համոզմունք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ենթարկվի հարձակման, մենք, բնականաբար, պետք է զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները: Ընդ որում, ես ասել եմ, որ 29,743 քառ. կմ տարածքից անդին Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ՝ ոչ հարավային, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային, ոչ արևելյան: Եվ մենք կարծում ենք, որ այս հենքի վրա պետք է մեր ինքնիշխանությունը, անկախությունը կառուցենք և զարգացնենք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

23:59 09.05.2025

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

Մայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

23:53 09.05.2025

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

23:48 09.05.2025

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

Մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

23:42 09.05.2025

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

Ռուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

23:34 09.05.2025

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

Մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:24 09.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...

BACK_TO_TOP