Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

09:34 25.04.2024

Հնդկաստանի իշխանությունները 20 օրվա ընթացքում կստուգեն համեմունքների բոլոր ընկերությունները՝ մի շարք համեմունքներում քաղցկեղ առաջացնող նյութերի հնարավոր առկայության մասին հաղորդումներից հետո, հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով աղբյուրները:

Ավելի վաղ Հոնկոնգի և Սինգապուրի սննդի կարգավորիչները զգուշացրել էին հնդկական երկու համեմունքների ապրանքանիշերի՝ MDH-ի և Everest-ի չորս ապրանքների օգտագործման մասին՝ էթիլենի օքսիդի ենթադրյալ առկայության պատճառով:

Կարգավորողները հայտնել են, որ մարդու առողջության համար վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել MDH-ից երեք համեմունքներում և մեկ համեմունքում՝ Everest-ից: Արգելվել են ապուրի, ձկան և կարիի փոշու համեմունքները։ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը էթիլենի օքսիդը դասակարգում է որպես «1-ին խմբի քաղցկեղածին»:

«Հանրապետության սննդի բոլոր կոմիսարները բերվել են զգոնության, սկսվել է համեմունքների նմուշների հավաքման գործընթացը, երեք-չորս օրվա ընթացքում փորձանմուշներ կհավաքվեն հանրապետության բոլոր համեմունքների արտադրության գործարաններից: Մոտ 20 օրից լաբորատոր հաշվետվությունը պատրաստ կլինի»,- հեռուստաալիքին հայտնել է կառավարության բարձրաստիճան աղբյուրը։

Նա նշել է, որ եթե հնդկական համեմունքներում վնասակար նյութեր հայտնաբերվեն, իշխանությունները խիստ միջոցներ կձեռնարկեն։

«Կա քրեական հետապնդման հնարավորություն»,- հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բլինքենն ասել է, որ օգնությունն Ուկրաինային կլինի ԱՄՆ-ում ներդրման տեսքով

15:31 04.05.2024

Բլինքենն ասել է, որ օգնությունն Ուկրաինային կլինի ԱՄՆ-ում ներդրման տեսքով

Ուկրաինային ամերիկյան նոր օգնությունը կմնա որպես ներդրում ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Սեդոնայի (Արիզոնա նահանգ) Մակքեյնի ինստիտուտում անցկացրած ֆորումում։ «Նոր գումարները, որոնք մենք ներդնում ենք, մնում են ԱՄՆ-ում, այսինքն՝ մեր արդյունաբերական բազայում, այն ապահովում է լավ աշխատատեղեր Միացյալ Նահանգներում, բայց մենք կարող ենք նաև օգնել Ուկրաինային», – ասել է […] ...

Գազայի հատվածում զոհերի թիվն աճել է

14:47 04.05.2024

Գազայի հատվածում զոհերի թիվն աճել է

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից ի վեր իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողության հետևանքով զոհվել է ավելի քան 34,6 հազար պաղեստինցի։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Ըստ գերատեսչության տվյալների՝ Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34654-ի։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ նույն ժամանակահատվածում իսրայելական ռմբակոծությունների և գոտու տարածքների գնդակոծման հետևանքով վիրավորվել է […] ...

ՄԱԿ-ը հայտնել է Գազայում սովի մասին

14:25 04.05.2024

ՄԱԿ-ը հայտնել է Գազայում սովի մասին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մակքեյնը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Գազայի հյուսիսային հատվածում սննդի մատակարարման իրավիճակը լայնածավալ սով է անվանել։ «Ես կարող եմ ձեզ բացատրել, որ հյուսիսում սով է` լիակատար սով, և այն շարժվում է դեպի հարավ»,- ասել է նա: Մակքեյնն ընդգծել է, որ թեև սովի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց […] ...

Ուրալում վատ եղանակի պատճառով հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

13:41 04.05.2024

Ուրալում վատ եղանակի պատճառով հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

Սվերդլովսկի շրջանի 24 բնակավայրի մոտ 74 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել վատ եղանակի պատճառով, հայտնում է շրջանի դատախազության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ «Россети Урал» էներգետիկ ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սվերդլովսկի մարզի չորս շրջանում և Եկատերինբուրգի արվարձաններում մասնագետները վերականգնում են ձնաբքի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։ Ընկերության տվյալներով՝ վատ եղանակի նման հետևանքներ ցանցային համալիրում վերջին […] ...

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

13:07 04.05.2024

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Իսրայելի ոստիկանությունը վաղ առավոտից ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Երուսաղեմի Հին քաղաքում` Տիրոջ գերեզմանի տաճարում, և քաղաքին հարող տարածքներում։ Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին և միայն ուղղափառ պատրիարքի աղոթքներով։ Իսրայելի ոստիկանությունը Սրբազան կրակի […] ...

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները

13:00 04.05.2024

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները

Հիբրիդային հարձակումների համար  ՆԱՏՕ-ի մեղադրանքները Ռուսաստանին ապատեղեկատվություն են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մայիսի 2-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում մեղադրել է Ռուսաստանին անդամ երկրների դեմ հիբրիդային հարձակումների համար։ «Հյուսիսատլանտյան դաշինքը և առանձին անդամ երկրների ղեկավարությունն անում են այն, ինչ անում են լավագույնս՝ ապատեղեկատվություն, հակառուսական հիստերիայի մակարդակի բարձրացում, որպեսզի արդարացնեն Եվրոպայի […] ...

BACK_TO_TOP